19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին

Գազի սակագնի բարձրացման հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, իհարկե, հասարակությունը տեղյակ կլինի ու կառավարությունը կտեղեկացնի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա», – ասաց նա։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» քննարկում սակագնի վերանայման հարցը, Մակունցն ասաց․

«Ես հայտ ներկայացնելու հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց ևս մեկ անգամ պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ այս պահին նման հարց չկա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ