13 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը. Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ինձ վրա. Politik.am-ի խմբագիր

4EDB2BB9-C4B7-4089-B297-BD8BE488D0DD

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան էջը և այդպիսով իշխանությունների փորձում են ճնշում գործադրել իր վրա։ Նա նաև նշել է, որ սա կապված է իր լրագրողական գործունեությանս հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում եմ լուրջ բան չկա։ Հետո հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» ինձ գրում է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Մինասյանի, Սաղաթելյանի ու ինչ–որ խմբագրի մասին՝ ես եմ։ Նա նաև հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել։ Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը։

 

3E25A065-325A-4E03-9B00-AC541318C9DD

Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաև, որ հոդվածում նշված պնդումների մասով որևէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։

Քանի որ առիթը եկավ, բացեմ ևս մեկ փակագիծ։ Օրերս նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը հանդիպման է հրավիրում ինձ մտերիմ անձանցից մեկին և առաջարկում է ինձ արատավորող փաստացի տեղեկություններ փոխանցել իրենց, որի դիմաց նա բարձր աշխատավարձով աշխատանքի կտեղավորվի նույն ՊՈԱԿ-ում։ ՖԲ էջիս կոտրելը ապացուցում է, որ մտերիմս չի համաձայնել ու իրենք փորձել են այս կերպ տեղեկություններ ստանալ։

Հոդվածում առկա պնդումները ապացուցում են, որ այս ամբողջ գործընթացը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո։

Դիմում եմ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի արձագանքեն իմ նկատմամբ այս ճնշման փորձին։ Նաև տեղեկացնում եմ, որ իմ անձնական կյանքին վերաբերվող ցանկացած տեղեկատվության տարածում կհամարեմ Նիրկոլ Փաշինյանի պատվերը։

Դիմում եմ նաև լրագրող գործընկերներիս, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս խնդիրը։ Այս սցենարը նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ լրագրողների և խմբագիրների է սպառնում»։

 

4EDD5BF2-AA09-4DE4-8099-3E87D5785F7E

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ