19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինական ինքնաթիռը խոցել է Իրանը․ Ռոհանիի խոստովանականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին թվիթերյան էջում խոստովանել է, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի ԶՈւ կողմից:

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո ԱՄՆ կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել։ Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: Հետաքննությունը կշարունակվի աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով։ Պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»,- նշել է Ռոհանին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ