20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«05.08.2019թ.
«Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

03.01.2020թ.
«Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»։

Այս երկու հայտարարությունների հեղինակը նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյանը։

Հարց է առաջանում. եթե մեր պետական ինստիտուտները ձախողված են ու ինչ դրական բան որ արձանագրվել է՝ արձանագրվել է ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ապա ո՞ր ինստիտուտներն են հետևում իրավիճակին և ո՞ր ինստիտուտին է հանձնարարականներ տվել վարչապետը։ Չէ՞ որ, ըստ իրեն, բոլորը ձախողված են ու գործում են ի հեճուկս հեղափոխության առաջնորդի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ