25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանի քաղաքացին իրեն անկարգ է պահել Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում

Հուլիսի 17-ին, ժամը 06.45-ին, “Զվարթնոց” օդանավակայանի ավիացիոն անվտանգության “Բարս” կայանից ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում: Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից  բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1973 թ. ծնված Ալի  Ս.-ին:
Անձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված: Հայտնաբերվածն   ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Henaran.am-իn տեղեկցացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ