23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի մեքենաներ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար. AntiFake.am /տեսանյութ/

Որոշ ժամանակ առաջ AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 350.000 ԱՄՆ դոլար է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները ձեռք են բերվել հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցող պետությունների ղեկավարներին սպասարկելու «անվան տակ», սակայն ձեռքբերման իրական նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող նախկին մեքենան փոխարինելը և նոր մեքենաներով նրա սպասարկումն ապահովելը։

Հոկտեմբերի 1-ի նիստից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է նշված մեքենայով և Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու լրատվականները պարբերաբար ֆիքսում են նոր մեքենան։

Ավելի ուշ տեղեկություններ ստացանք, որ նոր ձեռք բերված ամբողջությամբ զրահապատ մեքենաներից երկրորդն էլ հատկացվել է կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, որտեղից այն վերահասցեագրել էին ՀՀ ԱԳՆ-ին՝ պատճառաբանելով, որ նշված հարցերին իրավասու է պատասխանել այդ կառույցը։

Հայցել էինք տեղեկություններ տրամադրել նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկած մեքենաների, դրանց գնման կամ վարձակալման մասին։ Ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկել են թվով 6 «Mercedes-Benz» մակնիշի ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնցից 2-ը հանդիսանում են ՀՀ սեփականությունը, 1 ավտոմեքենա վարձակալվել է, 3-ը՝ անվարձահատույց տրամադրվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տարբեր անձանց կողմից։

ԱԳՆ-ն, հղում անելով Տեղեկատվության ազատության և Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքերին, մերժել էր տրամադրել մեքենաների սեփականատերերի անունները։

Այսպիսով՝ չնայած, որ հարցմանը տրվել է խուսափողական պատասխան և մեքենաների մոդելների անվանումները և մի շարք այլ մանրամասներ պատասխանում առկա չեն, այնուամենայնիվ հաստատվում է 2 նոր մեքենաների ձեռքբերման հանգամանքը։ Խուսափողականությունից էլ կարելի է ենթադրել, որ ԵԱՏՄ-ն պատրվակ է եղել, իսկ մեքենաները իրականում ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Այս ամենի վերաբերյալ իր աղբյուրներին հղում անելով` հրապարակում էր պատրաստել politik.am-ը և նշել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1 «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը նվազագույնը 540.000 ԱՄՆ դոլար է։

Մենք ևս փորձեցինք հասկանալ մեր աղբյուրի մատնանշած մոդելի ավտոմեքենաների արժեքը և գնահարցում ուղարկեցինք Mercedes-Benz-ի` Ռուսաստանում գործող պաշտոնական ներկայացուցչին։ Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ S 600 W 222 կամ այլ կերպ S 600 GUARD FL մոդելի մեքենայի արժեքը 42,401,065.50 ռուբլի է, իսկ առաջարկվող հատուկ գինը՝ 36,500,000 ռուբլի, այսինքն՝ ավելի քան 550,000 ԱՄՆ դոլար։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ