19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախյան հարցի շուրջ իրադարձությունները սրընթաց զարգացումեր են ապրում, և դրանք հայանպաստ միտում չունեն

99E4EE0A-7BDF-4652-8723-B8417C81E397

Արցախյան հարցի շուրջ իրադարձությունները սրընթաց զարգացումեր են ապրում, ու ցավոք սրտի, դրանք, ըստ ամենայնի, հայանպաստ միտում չունեն։ Արդեն կասկածից վեր է, որ հայաստանյան իշխաությունները միտումնավոր թաքցնում են հանրությունից, թե ինչ իրավիճակ է ստեղծվել, կոծկում են եղելությունները, կենտրոնացնում են իրենց ենթակայության տակ գտնվող քարոզչական բոլոր միջոցները, որպեսզի արցախյան հիմնախնդիրը հնարավորինս դուրս մնա հանրային դիսկուրսից։ Եվ որ ամենավտանգավորն է, իշխանությունները չունեն ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձև ու ռազմավարություն։ Ավելին՝ կան հիմնավոր կասկածներ, որ իշխանությունները գնացել են ստվերային գործարքի, որի մանրամասներն էլ ամեն գնով ուզում են կոծկել։

Մեր խորին համոզմամբ՝ իրավիճակում, երբ Ադրբեջանը կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում Մինսկի խմբի խորհրդավոր լռության ներքո, երբ գնալով ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում զրոյացնելու Արցախի սուբյեկտայնությունը, երբ հայրենի իշխանությունների գործողությունները, բացի նոր կասկածներից ու մտահոգություններից, ուրիշ ոչինչ չեն հարուցում, միակ ողջամիտ լուծումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրումն է։

Ստեղծված իրավիճակը քննարկելու և Հայաստանում առկա ակտուալ ու ադեկվատ քաղաքական օրակարգ ձևավորելու հրամայականը կյանքի կոչելու համար «Ադեկվադ» միաբանությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ միավորներին ու անհատներին «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղանին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Opera Suit հյուրանոցի Mozzart սրահում։ Մասնակիցների տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար կարող եք դիմել մեզ նամակով կամ էլ զանգահարել 055039069 հեռախոսահամարով։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ