25 Հունվարի, Saturday, 2020
KFC

Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում

l-ab5eQ2o7xh
Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի: 
 
Նշենք, որ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: 
 
Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ օրենքը ուժը կորցրած կճանաչվի հունվարի մեկից: 
 
«Օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շջանակներում պետության կողմից դրսևորոված խրախուսական ակտ: Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը, ինչը արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», – ասաց նա: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ թեև օրենքի երկարացում չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը: 
 
«Մինչ հունվարի մեկը օրենքը ուժի մեջ է և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել, այս բոլոր պրեցոդուրաները անցնեն և Նոր տարին էլ Հայաստանում նշեն», – ասաց նա:
 
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի՝ այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են  օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման:
KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ