05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

164601.thumb
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
 
Նա ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ:
 
Դավիթ Անանյանի խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու:
 
Կցորդին պաշտոնի նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ  ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել:
 
«Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը:
 
«Վստահ եմ, որ մեր կցորդին ուենալով այնտեղ՝ շատ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս», – ասաց ԱԳ նախարարը:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ