27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել, մոռացա՞ք

Բրատիսլավայում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի   համանախագահների հանդիպումըորն այս տարվա ընթացքումթերեւս վերջինն էրայդպես էլ մնաց մինչեւ  հիմա չպարզաբանվածթեի վերջոինչի շուրջ էին զրուցել երեք եւ ավելի ժամեւ արդյոք դրանք   բանակցություն էինթեոչ

 Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանական  ԽՍՀից փախստականների   համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

– Տիկին ԱվագյանՁեր գնահատմամբԲրատիսլավայում կայացած հանդիպումը մեզ համար ունեցա՞վ որեւէ   դրական արդյունքթե՞ այն տապալում էր:

-Տեսա, որ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպումը որոշ քաղաքագետներ մեծ ոգեւորությամբ ընդունեցին:  Սկզբունքորեն ինձ համար կային ակտիվացման, մեր կողմից անվտանգության հարցերը ավելի սուր դնելու միտում,  բայց միեւնույնն է, դրանք փափուկ էին: Եվ թեեւ վերջին մի քանի ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում է, որ իբր բանակցային սեղանին որեւէ փաթեթ չկա, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հնչեցրած 7  կետերը տեղավորվում են Մադրիդյան փաթեթի մեջ: 

Եթե Մադրիդյան փաթեթից դուրս չգանք, միանշանակ սա պարտվողական կեցվածք է: Անշուշտ, դուք ինձ կասեք`  որքանո՞վ է հեշտ կամ հնարավոր այսօր դիվանագիտական,  բանակցային դաշտում փոխել բառամթերքը:  Հասկանում եմ, որ արտաքին գործերի նախարարի, վարչապետի մակարդակով բառամթերքի կտրուկ փոփոխման  խնդիր կա: Ուրեմն` այդ դեպքում մեր պետությունը պարտավոր է հանրային դիվանագիտությունն ակտիվացնել,  մինչդեռ մենք անում ենք միջոցառումներ, որտեղ որեւէ լրագրող չի գալիս, որեւէ արծարծում չկա, այս դեպքում գոնե  հանրային դաշտի ձայնն է պետք լսելի դարձնել: Ի դեպ, դեկտեմբերի 9-ին ցեղասպանության  միջազգային օրն էր եւ ՄԱԿ-ի հետ Արտաքին գործերի նախարարությունը համատեղ ինչ-որ միջոցառում էր  անում, ես դիմում եմ մամուլի քարտուղարին եւ հարցնում` ինչո՞ւ ենք մենք բացակայում, ինչո՞ւ ադրբեջանական   ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների մասին որեւէ  մեկը չի խոսում ու պատասխանեցին, թե տեղյակ չեն,  կփորձեն հասկանալ, բայց այդպես էլ դուրս մնացինք այդ հանդիպումից:

– Չե՞ք կարծումոր վերջին շրջանում շատ ենք սկսել անտեղի խաղաղասիրությունից խոսելնույնիսկ հասել ենք այն կետիոր վարչապետի տիկինն Ադրբեջանի նախագահի կնոջըփոխնախագահ Մեհրիբան Ալիեւային   հրավիրում է Արցախմուղամ լսելու:

– Իհարկե, խաղաղությունն առաջին հերթին մեզ է պետք, որովհետեւ խաղաղության կարիք մենք ունենք: Մենք  մարդասպան, մարդակեր չենք` այն, ինչ-որ տեսել ենք իրենցից: Հակառակ դեպքում`  արտաքին ուժերը սա կարող են  դարձնել արգումենտ  իրենց ձեռքում` մեզ քարկոծելու: 

Բայց մյուս կողմից մենք այդ խաղաղությանը պետք է գնանք մտածված: Ասեմ, որ Աննա Հակոբյանի գործելաոճի մեջ  առանցքային փոփոխություն կա: Սկզբից նա եկավ եւ դիմեց մարդակեր Իլհամ Ալիեւի կնոջը, թե` արի մեր  փամփուշտները հալեցնենք, ականջօղեր պատրաստենք: Իսկ հիմա լրիվ ուրիշ բան է ասում: Մեհրիբան Ալիեւային  ասում է` ուզո՞ւմ ես մուղամ լսել Ղարաբաղում, հրավիրում եմ, մարդասեր պետություն եմ, կարող եմ քո սիրած  երաժշտությունը միացնել, կլսես: Այսինքն` այլ պարագայում դու կստանաս հակահարված: Ըստ էության, Աննա  Հակոբյանը ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ասած` «նոր պատերազմ, նոր տարածքներ» միտքն արծարծեց: 

Այնպես որ, շնորհակալ եմ իրենից այս խոշոր էվոլյուցիայի համար, որը կրեց այս մեկ տարվա մեջ: Դեռ այն ժամանակ  եմ ասել` իսկ Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր քանի փամփուշտ մենք ունենք, արդյոք այն մեր կանանց կբավարարի  ականջօղեր պատրաստել, սա աբսուրդ էր: Մենք մոռանո՞ւմ ենք` ինչ է կատարվել Սումգայիթում: 

Այն  մարդակերություն էր, որի մասին բազում են փաստերը: Սումգայիթի փախստականներից մեկը պատմում է, որ  ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձրի ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել: 

Սա 1988-ի  դեկտեմբեր ամիսն էր, հետո եկանք, հասանք սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին, 2016-ի  ապրիլյան պատերազմին, որը սովորական պատերազմ չէր, այլ բացառապես ցեղասպանական էր: 

Իսկ այդ  ցեղասպանական պատերազմ հրահրողն այսօր Իլհամ Ալիեւն է` իր շրջանակով: Եթե Ալիեւը հերոսացնում է  հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի գլուխը կտրած Սաֆարովին եւ հայտարարում, որ ամեն մի թուրք, ադրբեջանցի,  ով որեւէ հայի կմորթի, նրան կհերոսացնեմ, նշանակում է, որ նա վարում է գլուխ կտրելու պետական  քաղաքականություն: 2016 թվին էլ տեսանք, թե ինչպես էին մեր տղաների գլուխները հաճախ կենդանի կտրում,  ողջ-ողջ կապում  էին  մեքենայից ու քարշ տալիս: 

Սրանք ցեղասպանական գործողություններ են: Պետք է հասկանանք, որ Իլհամը կարողացել է իր ողջ  պաշտոնավարման ընթացքում իր պետական հանրությանը տանել այնպիսի ուղղությամբ, որ նրանց հոգեբանությունն էլ ցեղասպանական լինի: Իսկ Զոհրաբ Մնացականյանը խոսում է, որ Թուրքիայից վտանգ կա, բայց չի ասում, որ այդ  վտանգը ցեղասպանական է, խոսում է Ադրբեջանի անվտանգության գծերի մասին, բայց չի ասում, որ այն եւս  ցեղասպանական է: Այս բառամթերքը պետք է փոխվի, եւ մենք պետք է պաշտպանված լինենք ցեղասպանությունից:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ