23 Հունվարի, Հինգշաբթի, 2020
KFC

«Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր». Վահրամ Բաղդասարյան

60315FB5-3CCE-4364-A9C6-DFF3CA953162

ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական ,ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սննկացավ:  «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր,որը 70 տոկոսով ավարտված է: Ուշագրավն այն է,որ սա ՎԱԲԱ ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր) : Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում :

Անկասկած նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները,բայց չի հաջովի տապալել այն: Հարց է առաջանում,արդյո°ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին,միևնույն է դրանք պետք է կյանքի կոչվեն:
Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները…..»

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ