24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍԴ դատավորներին մոտավորապես «կաշառք» են առաջարկում. Արսեն Բաբայան

Սա պետական կոռուպցիոն գործընթացի տեսք ունի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու ԱԺ նախագծին։

«Առաջարկում են մոտավորապես «կաշառք»։ Նշվում է, որ սա «լավով» գնալու տարբերակ է։ Իսկ ո՞րն է «վատով» գնալը։ Սա Սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելու և նոր, ընդունելի, իրենց հաճելի կազմ ձևավորելու քայլ է», – ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։

Նախագծին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ