02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մեր պրոբլեմների արմատը եսասիրությունն է

Տեր Հիսուսը սեղանների շուրջ մարդկանց կարևոր բաներ էր սովորեցնում: Մի անգամ, երբ տեսավ թէ ինչպես են հրավիրվածները ձգտում լավագույն տեղերը գրավել, ասաց «ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղկ. 14:11): Հիմա կասեք, մանրուք հարց է, ինչ կապ ունի, ով որտեղ է նստում սեղանի շուրջը: Բայց Տեր Հիսուսը շատ ավելի ծանր հիվանդություն է բուժում: Մեր պրոբլեմների արմատը եսասիրությունն է, փառասիրությունը, սեփական անձը կարևորելը: Այս ամենը լրիվ հակառակ են խոնարհությանը ու անհետևանք չեն մնա: Իսկ եթե մենք սիրենք խոնարհեցնել մեր անձը, Աստված կբարձրացնի այն:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ