24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ ԵԿ-ն մասնակցել է RSI-ի դասընթացների 2-րդ փուլին

Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել «Ինչպես է աշխատում Եվրոպան» խորագիրը կրող ծրագրի երկրորդ մասը: Այն կազմակերպել էր Ռոբերտ Շուման ինստիտուտը Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP)  աջակցությամբ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել են

 ՀՀԿ ԵԿ անդամներ Ռոզա Սարոյանը և Նարինե Մեհրաբյանը Քառօրյա ծրագրի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ԵԺԿ գլխամասում, որտեղ մասնակիցները հանդիպել են ԵԺԿ արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիկ Վոլլերի հետ: Այնուհետև մասնակիցները այցելել են Վիլֆրիդ Մարտենսի անվան Եվրոպական հետազոտությունների կենտրոն:
 
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների խոսքով ծրագիրը այս անգամ ավելի պրակտիկ բնույթ է կրել: Այն միտված է եղել մասնակիցներին ծանոթացնել Եվրոպական միության և նրա մաս կազմող մի շարք այլ ինստիտուտների գործունեությանը և
առանձնահատկություններին:
 
Ուշագրավ են եղել հատկապես այցերը ՆԱՏՕ-ի գլխամասային գրասենյակ և Եվրոպական խորհրդարան: Եվրոպական խորհրդարանում մասնակիցները հանդիպել են ԵԺԿ արտաքին գործերի խորհրդատու Ռոբերտ Գոլանսկիի հետ և
քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարները:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ