09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արսեն Բաբայանի գործով հարցաքննվել է նաև իմքայլական․ Հրապարակ

«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը և ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։

Բանն այն է, որ Վարդանյանը գործին ոչ թե ուղղակի է առնչվում, այլ հարցաքննվել է միայն այն պատճառով, որ Բաբայանի ձերբակալությունից օրեր առաջ երկար հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։

Վարդանյանը երեկ պարզաբանեց, թե ինչ է խոսել Բաբայանի հետ. «Ես ընդամենը հեռախոսազրույց եմ ունեցել և այդ կապակցությամբ ընդամենը բացատրություն եմ տվել… Քննարկել ենք ՍԴ որոշումը, ինքը պաշտպանում էր, ես քննադատում էի բավականին կոշտ»։ Վստա՞հ եք, որ Ձեզ չեն մեղադրի նախկինների հետ շփման ու «դավաճանության» մեջ… Բայց Վարդանյանը հումորը չընկալեց․ «Լսեք, Արսեն Բաբայանին ես ճանաչում եմ, ի դեպ՝ շատ մարդ եմ ճանաչում Հայաստանում և Հայաստանից դուրս։ Այդ թեման դադարեցրեք»։

Հետո փորձեց արդարանալ. «Արսեն Բաբայանի հետ, կարծում եմ, տեսել եք, որ ֆեյսբուքյան լուրջ քննարկումներ ենք ունեցել, մեկս մյուսին խիստ քննադատել ենք, և, հաստատ, մեր հարաբերությունները չի կարելի բնութագրել ջերմ ընկերային կամ գործընկերային։ Հոկտեմբերի 21-ին զարմանալիորեն զանգ ստացա Արսեն Բաբայանից, ով փորձեց պաշտպանել ՍԴ որոշումը, ես էլ իմ դիրքորոշումը ներկայացրեցի բավականին կոշտ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ