20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանն այնքան է բարոյազրկվել, որ ՀՀ Երրորդ Նախագահի վրա դիզվառելիքի գործ են կարում, ձեռքի հետ էլ իրենց լավ ախպորը 2.4 միլիարդ դրամի դիզվառելիքի տենդեր են պաս տալիս

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն անդրադարձել է Պաշտպանության նախարարության՝ «Գազօիլ» ընկերության հետ կնքած 2.4 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրին.

«400 միլիոն դրամով Սերժ Սարգսյանին դատող լիցեմեռներիս տեսեք: Նիկոլ Փաշինյանն ու իր չտես տասովշիկների խմբակն այն աստիճանի են բարոյզրկվել, որ ՀՀ Երրորդ Նախագահի վրա դիզվառելիքի գործ են կարում, ձեռքի հետ էլ իրենց լավ ախպորը 2.4 միլիարդ դրամի դիզվառելիքի տենդեր են պաս տալիս` հրատապով, տենդերին մասնակցելուց 2.5 ամիս առաջ ստեղծված ընկերության փաստաթղթերով:

 Նաև օդում կախված լուրեր կան, որ այս տենդերից իրենց փայ ատկատներն են ստացել Ատելության կուսակցության ավելի վերևի լավ տղերքը`քեշով ու ճամպրուկով: Ամեն դեպքում, հեռու չէ այն օրը, երբ այս թեման կպարզաջրվի: Ցուցմունքներից կհասկանանք`ով, ում, ինչքան է տվել»:
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ