23 Հունվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար, իսկ Երևանի զարգացման 5-ամյա ծրագրով պլանավորել են տեղադրել 20 վերելակ. 325 մլն դրամն աննպատակ է ծախսվում. Ռուսլան Բաղդասարյան

41580_ruslan_bagdasaryan_m.thumb

Ամանորի միջոցառումներին 325 մլն դրամ ծախսելը համարում եմ աննպատակ: Երևան քաղաքում գոյություն ունեն այնպիսի օրհասական խնդիրներ, որ իրենց քեֆ-ուրախությունների վրա այդքան գումար ծախսելը ոչ նպատակային է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

«Հաշվեք, դա քանի վերելակ էր անում: Իրենք 5 տարվա զարգացման ծրագրով պլանավորել են 20 վերելակ՝ պիլոտային ծրագրով, իսկ Ամանորին ծախսում են 30 վերելակի գումար: Իրենք կարող են իրենց քեֆ-ուրախություններին ծախսել 30 վերելակի գումար, բայց իրենց 20 վերելակն այնպես զարգացնել և փորձել երևանցիներին համոզել՝ տեսեք ինչ լավ գործ ենք անում: Լավ գործ չեք անում, երբ 750 հազար դոլարի ուտում-խմում եք»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումներին ծախսվելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Դավթաշենի նախկին ղեկավարը նշում է, որ այլևս չի զարմանում  ներկայիս քաղաքային իշխանությունների ծախսերից. «Ինչքան հնարավոր է աբսուրդային բաներ են անում: Երևանցիների փողերն են ուտում-խմում: Բավականին զգալի գումար է կազմում նաև իրենց բանկետների փողը, ձևական գոնե մի միջոցառում էլ երևանցիների համար պետք է անեին»:

Հարցին, թե տուրիզմի զարգացման համատեքստում տոնական օրերին տուրիստների հոսք ապահովելու տեսանկյունից արդարացված չե՞ն ծախսերը, Ռուսլան Բաղդասարյանը պատասխանեց. «Տուրիզմն արդարացված է լինում այն դեպքում, երբ իրենց ծախսած գումարից շատ ավելին հետ է վերադառնում պետբյուջե: Ստանալո՞ւ ենք օգուտ, ունե՞ն այդ հաշվարկն իրենք: Թող տուրիզմին հղում չանեն, դրա համար պետք է հաշվարկ ունենան, թե ինչ է շահելու Երևան քաղաքը, բացի այն, որ ուրախանալու են այդ 2 ժամը»,- նշեց Ռուսլան Բաղդասարյանը:

tert.am

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ