19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը ինչպես անկախ դատավոր չի հանդուրժում, էնպես էլ անկախ ներդրող․ Վահան Իշխանյան

Արաբական Էմիրությունների շեյխերը ուզում են ներդրումներ անել, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ կկտրենք ԲՀԿ֊ի կեղտոտ թաթիկները։ Ի՞նչ կապ ունի։ Էն կապը, որ Փաշինյանը ինչպես անկախ դատավոր չի հանդուրժում, էնպես էլ անկախ ներդրող. մի ներդրող, որ իր փառքին ոչինչ չի ավելացնելու, ավելին, մի այնպիսի մեկի փառքին ինչ որ բան կավելացնի, որ ալաբուլա հավակնություններ ունի. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել գրող, լրագրող Վահան Իշխանյանը։

Ուրեմն, կապ կա, ավելի հստակ կապ, քան Միլանի եկեղեցում գիտաշխատող կնոջ հարցի ու Վատիկանի պադվալներ ներխուժելու մասին վարչապետի պատասխանի մեջ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե Գագիկ Ծառուկյանը իրեն դիմել է, որ ինքը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ասի` Արաբական Էմիրությունների շեյխ ներդրողներին ընդունի, բայց պատվիրակները իրենց վատ են պահել՝ հեռախոսով խոսել են, դրես կոդը չեն պահել, ջինս ու բոթասով են եկել, Հայկ Մարությանն էլ հրաժեշտ է տվել։ Փաշինյանը որտեղի՞ց իմացավ մանրամասները։ Նկարահանո՞ւմ է եղել, ցույց կտա՞ն, հետաքրքիր է։ Թե՞ ձախողման սցենարին նախապես ծանոթ էր։ Ու այդքան հեշտ հրաժեշտ 300 միլիոն դոլարի ներդրամանը 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում (խոսվում է նաև 2 միլիարդ դոլարի մասին)։

Հայկ Մարությանը քանի՞ գլուխ ուներ, որ եթե Փաշինյանը ասերՙ ընդունի ու ընդառաջի շեյխերին, ինքը ինքնագլուխ ներդրողներին հեռախոսով խոսելու համար ճամփա դներ։ Հակառակը, շեյխերը սեղանի վրա պարեին էլ, Մարությանը իր ծռված ժպիտով ծափ կտար։ Պարզ չի՞ որ պլանավորված է եղել ձախողել շեյխերի ներդրումը։

Գաղտնիքը այլ բանում է, թե ձախողման սցենարը ինչպես է մշակվել՝ պլան ա. եթե զանգի շեյխի հեռախոսը, պլան բ. եթե չզանգի, բայց շեյխը հանկարծ զուգարան ուզի գնալ՝ չհասկացանք, քաղաքապետի հետ հանդիպմանը էս ինչ տարօրինակ ցանկություններ ունեք, մեր հանդիպումը ավարտված է, պլան գ. շեյխերի ունքն էլ չի շարժվում, կներեք՝ դուք ձեզ շատ լավ պահեցիք, բայց քաղաքում տեղ չունենք ձեր ներդրման համար։ Եվ մեկ էլ, որտե՞ղ է մշակվել սցենարը, քանի՞ վարկած կա՝ «Հայկական ժամանակո՞ւմ», թե՞ «Կարգին ստուդիայում»։ Հայկ Մարությանը իսկապես վատ դերասան չի, կարող էր հեռախոսազանգի համար զայրույթ խաղալ։

Բոլոր պաշտոններին քո կամակատարներին կնշանակես, անհնազանդ դատավորների վրա գործեր կսարքես, բուռդ կհավաքես ամբողջ իշխանությունը՝ գործադիր, օրենսդիր և դատական, բայց, այ քո ենթակա ներդրողներին չես կարող ստանալ։ Եվ ուրեմն, Հայաստանի տնտեսական հեղափոխությունը կմնա ներսում Լուլույի հույսին, դրսից էլ Թանկյանի փոխանցած 23 դոլարի հույսին։ Իսկ վերջու՞մ. ինչ որ տեղ Հոլանդիաներից լայվը աղաղակում է՝ չէ, իսկապես, աղքատությունը էս ժողովրդի գլուխներից հնարավոր չի հանել, դուք ձեր աչքով տեսաք, նորանոր գլուխներում է բույն դնում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ