26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չեն ներկայացրել ռիսկերը. իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել. Փաստ

Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները:

Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։

Թերթի տեղեկություններով, այս թեմայի վերաբերյալ իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել, մասնավորապես, տեղեկությունների համաձայն՝ իրականում Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չի ներկայացվել, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պաշտոնները քաղաքական դարձնելը։

Խորհրդարանում այս օրինագծի քննարկման ժամանակ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ «իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին»։

Ըստ տեղեկությունների, նախնական փուլում Փաշինյանն իր «աչքի տակ» հիշյալ պաշտոններում նշանակելու համար համապատասխան թեկնածուներ է ունեցել, սակայն ոլորտի պատասխանատվությունն ու առաջնայնությունը խորքային ուսումնասիրելուց և համապատասխան փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո նա մտադրությունը փոխել է։

Թերթի հետ զրույցում քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն ունեցող անձանցից մեկն ասել է, որ խնդրի հետ կապված այստեղ առանցքային նշանակություն է ունեցել այն փաստը, որ նախագծով նախատեսված է եղել տվյալ ոլորտները ԱԺ-ին հաշվետու դարձնելու փաստը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ