26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում ՍԴ չկա. բա որ ՍԴ չկա, ինչի՞ մասին ենք խոսում. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական դատարանը կոնկրետ ո՞ր գործով, ո՞ր որոշումով չի վայելում հանրության վստահությունը, որ ուզում եք ազատվել ՍԴ դատավորներից, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ձեր հովանավորյալ Վահե Գրիգորյանն էր ասում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Էս ո՞ւմ եք եկել, ինչ ասում։ Կարծում եք՝ հիշողություն չունե՞նք, թե հավի հիշողություն ունենք։ Առաջին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ խնդիրը քաղաքական իմաստ ունի», – ասաց նա։

Պետրոսյանի՝ կոնկրետության մասին հարցի կրկնությունը հունից հանեց Գրիգորյանին, և վերջիններիս միջև լեզվակռիվ ծագեց, որից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ ՍԴ-ում ընդամենը մեկ ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է, և նա, ՍԴ աշխատանքներին չմասնակցելով, աշխատավարձ է ստանում։

«Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում Սահմանադրական դատարան չկա, դրա համար էլ նիստերին չեմ մասնակցում։ Բա որ ՍԴ չկա, մենք ինչի՞ մասին ենք խոսում», – նշեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ