06 Մարտի, Saturday, 2021
KFC

«Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» Միջազգային կոնֆերանս

40009CC6-22FA-4C8C-8340-11CF62644533

 

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կողմից 29.11.2019թ կազմակերպվել էր «Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» խորագրով միջազգային կոնֆերանս, որի շրջանակներում տեղի ունեցավ նույնանուն վերտառությամբ գիտական հետազոտության շնորհանդեսը:

46DD8F6A-0DEB-4940-B80F-C38636E079FD

Բացման խոսքի մեջ մասնաճյուղի տնօրեն, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը նշեց, որ մարդկային քաղաքակրթության մշտական ուղեկիցներն են հասարակական հակասությունները և դրանց հողի վրա աճող կոնֆլիկտները (բախումները): Արդի աշխարհին ներպետական, համաշխարհային և միջպետական մակարդակներում բնութագրական են տարատեսակ ու բազմազան հակասություններ ու բախումներ, իսկ ներկայիս ժողովրդավարության պայմաններում խիստ արդիական է հասարակական տարրաբնույթ կոնֆլիկտների, այդ թվում՝ քաղաքական-իրավական կամ սահմանադրական, կանխման, լուծման, հաղթահարման ճկուն ու արդյունավետ կառուցակարգերի մշակումը և կիրառումը: Այդ կառուցակարգերում հատկապես էական դերակատարություն ունեն ժողովրդաիշխանության ձևերը և ընդհանրապես ժողովրդավարության ու մարդու իրավունքների ինստիտուտցիոնալ երաշխիքները: Հույս հայտնեց, որ հանրության դատին ներկայացված «Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» գիտական հետազոտությունը և նույնանուն խորագրով անցկացվող կոնֆերանսը թույլ կտա վեր հանել վերը նշված որոշ խնդիրներ, ինչպես նաև գտնել դրանց լուծման ուղղիները:
Կոնֆերանսին մասնակցում էին ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի փորձագետներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների և հասարական կազմակերպությունների, մասնագիտական գիտակրթական հաստատությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը, հնարավորությունընձեռեց կազմակերպել բանախոսների կողմից բարձրացված խնդիրների արդյունավետ քննարկում և մտքերի փոխանակում:

EA6FDF15-B039-412C-8B6C-E095983E2A11

Տեղեկացնենք, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է 2012 թվական մայիսին և իր գործունեության յոթ տարիների ընթացքում կազմակերպության կանոնադրային նպատակներին համահունչ, համագործակցելով պետական տաբեր մարմիններ, կրթական հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ իրականացրել է.
• գիտագործնական բնույթի հետազոտություններ, կոնֆերանսներ, կլոր-սեղան քննարկումներ, կրթական և ուսումնական խոշորածավալ մի շարք ծրագրեր, որոնք նպատակ են հետապնդել նպաստել ՀՀ-ում քաղացիների ընտրական իրավունքների իրականացմանը և պաշտպանությանը, ժողովրդավարության և պառլամենտարիզմի զարգացմանը:
• Բացի այդ մասնաճյուղը ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների ընթացքում գործուն աջակցություն է ցուցաբերել ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելություններին, ինչպես նաև մասնակցություն է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անցկացված պառլամենտական և նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություններին /ըստ էության մեր կազմակերպության գործունեության առավել մանրամասն կարող եք ծանոթանալ mimrd.am պաշտոնական կայքում/:

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ