26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով  Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Զագրեբում  մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը:
 
Գագաթնաժողովին մասնակցել են ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ:
 
Գագաթնաժողովն ընթացել է գործընկերների միջև փակ աշխատանքային ձևաչափով:
 
ԵԺԿ համագումարի և գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել նաև մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
1574334004-2325 1574333984-7379 1574333979-5985
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ