19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ը հարցաքննության է հրավիրել իտալացի գործարարին, որի գործարանում օրեր առաջ եղել էր Փաշինյանը

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«10 հունիսի. հայ-իտալական համաժողովի ժամանակ իշխանությունները հայտարարում են կերամիկայի հայ-իտալական համատեղ գործարան բացելու պլանների մասին։ Թե կոնկրետ որ հայկական ընկերության հետ համատեղ, օրինակ՝ Արմենպրեսի նյութում չի ասվում։

7 նոյեմբերի. Նիկոլը մասնակցում է գործարանի բացմանը, ընդ որում պարզվում է, որ իրականում դա Ծառուկյանի և իտալացիների բիզնեսն է (այսինքն՝ կարող եմ գրազ գալ, որ պետության մասնակցությունն այս ամենին շատ մակերեսային է, եթե ընդհանրապես եղել է, և իտալացիները ոչ թե պետության, այլ Ծառուկյանի անձնական երաշխիքներով են աշխատանքը սկսել, բայց փիառվել է կառավարությունը)։

20 նոյեմբերի (13 օր անց՝ Նիկոլի այցելությունից հետո). «ՊԵԿ-ը հարցաքննության է հրավիրել իտալացի գործարարին, որի գործարանում օրեր առաջ եղել էր Փաշինյանը»։

Եթե չեք հիշում, հիշեցնեմ. նույն ձևով Նիկոլը մասնակցեց «Սպայկայի» պանրի գործարանի բացմանն, իսկ օրեր անց ընկերության սեփականատիրոջը բռնեցին։

Թե բա՝ «տնտեսական հեղափոխություն»։

#նիկոլապետություն»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ