09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

« «Թեժ աշնան» խոսակցություններն իրականացան»․ Արթուր Թովմասյան

35788249_112690289636800_263099337091842048_o

Արթուր Թովմասյանը գրել է․

«Երբ մտածող մարդիկ իմքայլականներին հարց են տալիս, որպես պատասխան՝ ստանում են հետևյալը՝ ամեն ինչում մեղավոր են «հակահեղափոխականներն ու սևերը», բայց ոչ մենք։

Մեր Հայաստանի քաղաքական դաշտում «թեժ աշնան» մասին խոսակցությունները, որոնք արվում էին ողջ ամռան ընթացքում, կարծես թե իրականացան, սակայն որոշակի վերապահումներով։ Մենակ այն հանգամանքը, որ ողջ աշնան ընթացքում քաղաքական սուր օրակարգերի պակաս չունեցանք, ակնառու է, փաստ է նաև այն, որ օրըստօրե իշխանությունները, որքան էլ պարբերաբար ներկայացնեն անհասկանալի և կասկածելի ծագում ունեցող սոցհարցումներ և վարկանիշային աղյուսակներ (ըստ Դանիելի), կորցնում են իրենց պոպուլյարությունը և վարկանիշային անկում արձանագրում։

Հատկանշական է այն, որ այդ անկման ֆոնին ողջ քաղաքական թիմի ձախողման պատասխանատվությունը հերթական անգամ իր ձեռքն է վերցնում Նիկոլը՝ փորձելով այդ սրացումները մեղմել իր անմիջական զրույցների և սիրտ մխիթարող լայվերի միջոցով։ 1 տարի և 7 ամիս է ինչ Նիկոլը Հայաստանում իշխանության է, և այս ընթացքում նմանօրինակ դեպքերի ականատես ենք եղել բազմաթիվ անգամներ․ «լայվը փրկության բանաձևն է, և վերջ»։

Խոսելով քաղաքական գործընթացներից, որոնք անմիջականորեն կապված են և իրենց ազդեցությունն են թողնելու հայաստանյան քաղաքական օրակարգի վրա, հատկանշական էր նաև «Վերնատուն» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ, և իշխանությունների համար քաղաքական ուժերի նման կոնֆիգուրացիան անընդունելի էր, և բացահայտորեն տոտալ գրոհ սկսվեց այդ ակումբի գործունեության, ինչպես նաև նիստի մասնակիցների նկատմամբ։ Այս համաժողովից հետո նիկոլական «քայլած ագիտպրոպի» հիմնական թիրախները դարձան նախ՝ դաշնակցականները, ապա ՀՀԿ-ն՝ իր ներկա և նախկին անդամներով, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու մնացած բոլոր պաշտոնյաները, այլ կերպ ասած՝ սևերը։

Տեղեկատվական թրոլլինգի ողջ գործընթացը շարունակվում էր: Քննադատության այս ընդհանուր համատեքստում նշենք մի կարևոր դրվագ ևս․ քայլարաստնները՝ հասկանալով, որ «Վերնատունը» նպատակադրված է, ՀՀ քաղաքական դաշտում ընդդիմադիր բևեռում դիրքավորվելուց բացի, լայն կոնսենսուս ձևավորել, չի բացառվում՝ նաև խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Միանշանակ պարզ է, որ սա Նիկոլի կողմից մշակված հստակ մարտավարական հնարք է, որպեսզի բացառի ընդդիմադիր հատվածում որևէ լուրջ համախմբման փորձ, քանի որ՝ ո՞ւմ, եթե ոչ՝ Նիկոլին, պարզ չէ, թե ինչ «ձնագնդիի էֆեկտ» կարող է ունենալ յուրաքանչյուր լայն կոնսենսուս։

Մի քանի օր առաջ քաղաքական զարգացումների վերաբերյալ իր հերթական գնահատականները ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը ներկայացրեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և մի քանի հստակ կետերով նշեց, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է շարժվել փաշինյանական ռեժիմի դեմ հակաքայլեր իրականացնելիս։

Բազմիցս ասել եմ, որ Նիկոլը իր ձախողումների մեղավոր համարում է բոլորին, բացի իրենից, իսկ ավելի հաճախ այդ ամենի մեղավորը Սերժ Սարգսյան է կամ ՀՀԿ-ն, քանի որ «20 տարի այնքան են թալանել, որ հնարավոր չէ այդ ամենը շտկել»։ Դրա ականատեսը բոլորովին վերջերս եղանք պետբյուջեի քննարկման ժամանակ. ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերը հիշենք, երբ անընդհատ շեշտում էր «կոռուպցիա, լափաման» և այլ բառակապակցություններ, որոնց հասցեատերերը, ըստ նրա՝ նախկիններն էին։ Նիկոլի թիմի զգալի հատվածը քաղաքականապես դիլետանտ ու աշխատանքային կենսագրություն, պրոֆեսիոնալիզմ չունեցող անհատականություններ են, որոնք, գրեթե (գործադիր) երկու, (օրենսդիր) մեկ տարի է՝ չեն հասկանում, որ երկրի թիվ մեկ պատասխանատու ուժի ներկայացուցիչներ են և ստացել են 70 տոկոս ձայն։ Այդ ձայները նրանք ստացել են ոչ թե նախկիններին փնովելու, պախարակելու, էժանագին խաղեր վարելու համար, այլ երկիրը զարգացնելու, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Նրանք դրա համար ունեն լիարժեք իշխանություն, լծակներ, հնարավորություններ։ Աշխատանքով զբաղվելու փոխարեն՝ նրանք զբաղված են դատարկախոսությամբ և անգործությամբ։

Հ.Գ. Պատկերացնում ենք, եթե նախկինից ժառանգություն ստացած տնտեսական, սոցիալական ծրագրերն էլ չլինեին, որոնք իրենց են վերագրում, ինչ պետք է անեին։ Ի վերջո, ժողովուրդը հասկացել է և օր օրի համոզվում է՝ հեղափոխական իշխանություններին մի բան է հետաքրքրում՝ իշխանության բարձր աշխատավարձերն ու գործուղումները, միլիոնավոր պարգևատրումները, ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիները, ցոփ կյանքը, թանկարժեք հագուկապը։

Հ.Գ.Գ. «Քաղաքական դաշտում ընդդմությունը պետք է մի կողմ դնի իր բոլոր տարաձայնությունները և հանդես գա մեկ ընդհանուր դիրքերից»։ ©️Արմեն Աշոտյան

ՎԵՐՋԱԲԱՆ.Մեջբերում իմ ընկերներիս գրառումներից.Դե եթե մարդու համար Հաթերքը Շուշիի ճանապարհին ա, պարզ չի որ Ղարաքիլիսան էլ հենց Սարդարապատում կլինի։ ©️Տիգրան Քոչարյան

Նժդեհը կյանքում Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, մարդը Ղարաքիլիսայի ֆրոնտն էր պահում, ասենք Դարպաս գեղի, Արջուտի հատվածներից խոսայիր, սաղ ճիշտ կլիներ: Մարշալի մասով. ոնց կարելի ա Նժդեհի մասին խոսալ՝ մանիպուլյատիվ կերպով անունը Հովհաննես Քրիստաֆորիչի հետ ասոցացնելով: ©️Արմեն Հովասափյան»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ