07 Դեկտեմբերի, Saturday, 2019
KFC

«Կարգին» Հայկոյի անկարգ զարգացման ծրագիրը: Ի՞նչ կապ ունեք դուք Երևանի զարգացման հետ

Untitled-42
 Երևանի զարգացման հիմնական գրավականը նրա գերակայությունների ամրագրումն է և համաչափ զարգացման ապահովումը։ Դիտարկենք Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագիծը, չնայած ի՞նչի վրա պիտի զարմանանք, երբ քաղաքամայր Երևանի քաղաքապետը հազարավոր կմ-ով հեռու է քաղաքային տնտեսությունից, 1-ին տեղակալը զբոսաշրջիկ ու լավագույնը ռիսկ գնահատող, մի տեղակալը թատրոնի միջոցառում անող, մյուսը՝ ուտող-խմող:
 
Մի խոսքով, քաղաքի զարգացման մասին, նրանք նույնիսկ չեն էլ մտածել երբևէ, ու՞ր մնաց գրեն ու համակարգեն։ Այժմ բուն զարգացման ծրագրի մասին. ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ծրագրի մեջ որպես գերակայության առաջին կետ գրվի աղբահանության ու սանմաքրման ծառայությունների որակի բարձրացման մասին։ Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է ասել գերակայություն, սա առավելագույնը պետք է դիտարկվի որպես հիմնախնդիր, եթե սա է մեր քաղաքի թիվ 1 գերակայությունը, ուրեմն մենք տեղափոխվել ենք խուլ Ասիա։
 
Կամ գրել են հիմնանորոգումների մասին տարբեր շենք-շինությունների մակարդակում, ախր դրանք ընթացիկ աշխատանքներ են ընդամենը, կարող եմ շարունակել, ուղղակի շատ երկար կլինի՝ ամո՛թ է, էս ի՞նչեր եք գրել։ Համաչափ զարգացման մասով. գրել եք, որ կարևորում եք համաչափ զարգացումը, լավ էսքա՛ն պոպուլիստ։ Եթե կարևորում եք, բա ի՞նչի ասենք Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններում մշակութային միջոցառումները տարբերեն, բյուջեի մասով էլ չասեմ։
 
Ինչու՞ Արաբկիրում 1978 շքամուտքից 40 եք նորոգելու և չի երևում ծրագրից, թե քանիսը նորոգման կարիք ունեն, իսկ ասենք՝ Աջափնյակի համար գրված է 1325 շքամուտքից նորոգման կարիք ունի 350-ը, որից պլանավորել եք նորոգել 70-ը, ի դեպ, գրված էլ չէ՝ ով և ինչպես են որոշել, թե քանի՞սն են նորոգման անհրաժեշտություն ունեցող, արդյո՞ք 2019-ին նման աշխատանքներ պլանավորված են եղել թե՝ ոչ։
 
Կամ մի վարչականում գրել են՝ անհրաժեշտ է վերանորոգել շուրջ 137 հազար քմ հարթ տանիք, մյուսում՝ 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ՝ սա է՞ ձեր մանիպուլյատիվ համաչափ զարգացման ծրագիրը։ Նման օրինակները հարյուրավոր են, ձեր շարադրված, այսպես կոչված, ծրագրի գերակայությունների փիլիսոփայությունը, ապա ոլորտների հերթականության ընտրությունը լրիվ խորթ քույրեր են, հիմնախնդիրները ՝ ում մոտ ինչ պատահի սկզբունքով են շարադրված, թվային տվյալները ոչ համակարգված, իրարամերժ ու անհամաչափության դասական օրինակ։
 
Ցավում եմ, որ նման սիրողական բնույթի նախագիծ է ներկայացված, գրողներն ու համակարգողները երևի չեն հասկանում, թե ինչ է նշանակում զարգացման ծրագիր, վստահ եմ, որ ավագանիների մեծ մասն էլ չի պատկերացնում, ուստի պատկերացնողներին հորդոր՝ հետ ուղարկեք լրամշակման, վաղը դուք՝ հաստատողներդ եք պատասխանատվություն կրելու նաև այս սիրողական ու ոչ «կարգին» զարգացման փաստաթղթի համար։
 
Իսկ ավելի լավ է ամենդ գնաք ձեր գործով զբաղվեք, քաղաքային տնտեսություն կառավարելը կինո կամ ռոլիկ նկարել չէ, ոչ էլ ռիսկ գնահատել, կամ թատրոնում ու ռեստորանում ներկայացում դնել։ Մի՛ տապալեք Երևանի ապագան ամբողջությամբ։
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ