29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Սատանաները վիրուվար թռչելով՝ ախպեր ինք, ախպեր ինք, ախպեր ինք». Մարգարիտ Եսայան

margarit1

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սատանաները վիրուվար թռչելով՝ ախպեր ինք, ախպեր ինք, ախպեր ինք»

Գաբրիել Սունդուկյանը մի պիես ունի «Գիշերվան սաբրը խեր է», տարիներ առաջ մեծ դրամատուրգի անունը կրող թատրոնում ներկայացվեց այս պիեսը, նրանում մի հետաքրքիր պահ կար, երբ հերոսը երազ է տեսնում եւ հետո պատմում, այն մասին, որ երազում հատնվել էին սատանաներ եւ պարում էին իր շուրջը, հերոսը վախեցած ասում էր հետեւյալ նախադասությունը, որը կարծում եմ այդ ժամանակներում շատ հայտնի էր․«Սատանաները վիրուվար թռչելով՝ ախպեր ինք, ախպեր ինք, ախպեր ինք»…

Կարծում եմ հիմա եւս սատանաների թեման խիստ արդիական է, ազգային-անվտանգության խնդիր/էս վերջինը Նիկոլի կարծիքն է/, եթե այդպես չմտածեր, ինչու պիտի ԱԱԾ պետի պաշտոնակատարին հանձնարարական տար գտնել սատանաներին․․․

Տեսնես ԱԱԾ-ին ի՞նչ լրջությամբ է վերաբերվել այս հրահանգին եւ՝ ինչ հաջողություններ ունի»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ