11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Կորցնում ենք հավատը խոսքի ազատության հանդեպ. իրավապաշտպան

43369_Ruben-Meliqyan111_M

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը՝ իր տարբերակներով («սաղ քանդել եք, հիմա էկել եք ի՞նչ եք խոսում», «ինչո՞ւ շուտ չէիր խոսում», «շուտով բոլորով կտեսնենք, թե Դուք/Ձերոնք/Ձեր բաջանաղը ինչեր է արել, ու ավելի լավ է՝ լռեք», «ես ոչինչ չունեմ պարզաբանելու մերժվածներին/կոռումպացվածներին/նախկիններին», «դու այսինչի կուսակիցն ես/ընկերն ես/կողքը նստածն ես/ուսմասվարն ես, էդքանից հետո՝ ես քեզ հետ ի՞նչ խոսեմ» եւ այլն)։

Եթե ուզում ես բանավեճը տեղափոխել «դիսկրեդիտացիայի» դաշտ, միշտ կարող ես։ Միշտ։ Որովհետեւ սրբեր ու հրեշտակներ չկան։ Ավելին, մեկ «դիսկրեդիտացիոն փաստարկը» միշտ ստվերելու է տասը բովանդակայինը։

Մինչդեռ «դիսկրեդիտացիոն բանավեճը» (եթե իհարկե «բանավեճ» բառը տեղին է) սպանում է խոսքի ազատության բուն էությունը՝ ճշմարտությունը վեճի մեջ ի հայտ բերելու գործառույթը։

Իսկ դիսկրեդիտացիոն բանավեճին ապավինողները հեռանկարում միշտ կորցնելու են, քանի որ սրբեր ու հրեշտակներ այնուամենայնիվ չկան։ Իսկ «դիսկրեդիտացիոն հարվածներին» երբեմնի ծափահարողները վաղն էլ են ծափահարելու։ Արդեն հակադարձ դիսկրեդիտացիաներին։

Իսկ արդյունքում՝ բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ։ Ու արդեն կորցնում ենք։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ