11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Մտել են մանկատուն, երեխաներին ջոկե՞լ : Մանկատները հերքում են ԱԱԾ-ին. Հրապարակ

4351f53a2e3084cc374d9a7b8fb35e7c_w870_h390

Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխայի․ Ազգային անվտանգության տարածած այս հաղորդագրությունը կայծակնային արագությամբ տարածվեց եւ բուռն քննարկման առիթ դարձավ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Մամուլում ավելի ուշ գրվեց՝ այդ պրոցեսին մասնակցել են  «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները եւ Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը («Հանրապետական ծննդատուն»)։

Մեզ նոր տեղեկություններ են հասել սկանդալային այդ գործից։ Ըստ տեղեկությունների՝ իտալացիների ներկայացուցիչները, որոնք ներկայացել են որպես թարգմանիչներ, անարգել կարողացել են մուտք գործել մանկատներ եւ բազմաթիվ երեխաներից ընտրություն կատարել, ինչն արգելվում է։

Մենք կապ հաստատեցինք մանկատների տնօրենների հետ՝ լսելու նրանց տեսակետն այս գործի վերաբերյալ։

«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Պայքար Վալեսյանը լսելով հարցն՝ ասաց, թե ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ապա ավելացրեց՝ մանկատները չեն մասնակցում որդեգրման պորցեսին․ «Որդեգրման պրոցեսին ՊՈԱԿ-ը մասնակցություն չի ունենում։ Ես տեղյակ չեմ, ՊՈԱԿ-ները զբաղվում են միայն երեխաների խնամքով։ Մենք տեղյակ չենք էդ քրեական գործից»։

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանն էլ ասաց․ «Մանկատները ընդհանրապես որդեգրման պրոցեսի մեջ ներգրկված չեն։ Ես չգիտեմ էլ՝ ԱԱԾ-ն ում է նկատի ունեցել»։Ինչ վերաբերում է թարգմանիչների մուտք գործելուն՝ Լիանա Կարապետյանն ասաց․ «Եթե իրենք լիազորված են որդեգրող անձի կողմից, իրենք իրավունք ունեն, չեն համարվում երրորդ անձ։ Օտարերկրացին առանց թարգմանչի ո՞նց է մտնելու»։

Հարցին՝ դեպքե՞ր եղել են, որ եկել են եւ երեխաներից փորձել են ընտրություն կատարել, մանկատան տնօրենը տվեց բացասական պատասխան։

Այլ հարցերի տիկինը չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե նախարարությունից իրենց հրահանգել են հարցազրույցներ չտալ՝ առանց իրենց տեղյակ պահելու։Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։ Նշենք, որ ավելի վաղ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իրենց ծննդատունը մասնակից է եղել ապօրինի որդեգրումներին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ