19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Ինչքան որ ‹‹դըմբ-դըմբ հու››-ի իշխանազավթումն էր հեղափոխություն, այնքան էլ՝ 2020-ի բյուջեի նախագիծը›› Էդուարդ Շարմազանով

2020 թվականի  բյուջեի նախագծի վերաբերյալ Փաշինյանի արտահայտած այն կարծիքի, թե բյուջեն  հեղափոխական է,   ՀՀԿ քարտուղար Էդուարդ  Շարմազանովը հետևյալ կերպ մեկնաբանեց. ‹‹Բյուջեն չի կարող լինել հեղափոխական  և Փաշինյանի այդ հայտարարությունները արդեն  անհեթեթություններ են:  Բյուջեի հեղափոխականը ո՞րն է : Եթե Փաշինյանը նկատի ունի, որ սա բարելավում  է ժողովրդի կյանքը, այդ դեպքում, թող  նա իր դաչայից  մի պահ դուրս գա  ու ժողովրդի հետ խոսի: Մի գուցե սա իր ընտանիքի անդամների, մերձավորների համա՞ր է  հեղափոխական բյուջե, իհարկե, քանի որ 2 մլն դոլլարի տուն է   վերանորոգում, 55 մլն դոլլարի  նոր ինքնաթիռ է գնում, 35 հազար դոլլար տվել է, թռել  է Լոս Անջելես, հետ է եկել:  Այսպիսի բաների համար մի գուցե բյուջեն հեղափոխական է, բայց ոչ հասարակ ժողովրդի համար: 4.9% տնտեսական աճով ի՞նչ  հեղափոխական բյուջե, մեր օրոք տնտեսական աճը  եղել է 7,5%: Հարց եմ տալիս ժողովրդին՝  ո՞ւմ թոշակներն  ու  աշխատավարձերն են  հեղափոխական  տեմպերով բարձրացրել, ո՞ւր են խոստացված  ներդրումները, հեղափոխական ներգաղթը ո՞ւր է, ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել:  Այս ընթացքում ում կյանքի որակն է  բարելավվել,  բացի իր հարազատներից:  2 մլն տալ տուն  վերանորոգելու փոխարեն,  թող աղետի գոտում ապրող մարդկանց մասին մտածի: Կապիտալ ծախսերը ամբողջությամբ գնում են ճանապարհաշինության  վրա,  որ ժողովուրդը տեսնի , որ գործ է արվում, բայց քանի՞  մշակույթի տուն է վերակառուցել,  քանի դպրոց ու մանկապարտեզ  է սարքվել:    Ինչքան  որ ‹‹դըմբ-դըմբ հու››-ի իշխանազավթումն էր հեղափոխություն, այնքան էլ՝  2020-ի բյուջեի նախագիծը: Այո՛ հեղափոխություն եղել է արժեքային համակարգում, որտեղ տրանսգենդերն  ազգային ժողովից խոսում է, իսկ վարչապետն էլ տրանսգենդերության քարոզ է անում,  այդտեղ հեղափոխության մեծ առաջընթաց ունենք,  բայց  մնացած ոլորտներում՝ ոչ: Սա հուսախաբության հեղափոխություն է քանի որ եթե այսօր Փաշինյանի  դեմ գնացողների թիվն հասնում է 60 հազարի, ապա շատ շուտով  այդ թիվը կդառնա 6 հարյուր հազա ››,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Մերի Գևորգյան

meganews.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ