03 Հունիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Երկրի առաջին դիջեյի կառավարության աշխատակազմը «ղեկավարելու» անհաջող պատմությունները

ankaxutyan-28-amyaki-hamapetak-n150280-1

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է.

«Երեկ հրապարակում էի արել DJ-ից աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանի նոր նկրտումների մասին, որից հետո ինձ զանգահարեցին իմ նախկին գործընկերները և պատմեցին երկրի առաջին դիջեյի կառավարության աշխատակազմը «ղեկավարելու» անհաջող պատմություններից։

Պարզվում է, 2018 թ. մայիսի 10-ին նորընծա վարչապետի կողմից «ընկերս է» կարճառոտ հիմնավորմամբ աշխատակազմին ներկայացվելուց հետո հայտնի դիջեյը ձեռնամուխ եղավ իր «պարտականությունների» «կատարմանը»։

Ի թիվս աշխատակազմ ղեկավարելուց շատ հեռու լինելու՝ նրա դրսևորած բազմաթիվ ապացույց-կիքսերի՝ դիջեյը աշխատակազմի մի ամբողջ խումբ աշխատակիցների (որոնց թվում՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի խումբ պրոֆեսիոնալների, որոնց հետ ինքս աշխատելու հնարավորություն եմ ունեցել ժամանակին) աշխատանքից ազատել է ակնհայտ ապօրինի և առանց որևե հիմնավորման։

2018 թվականի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ նույն թվականի հունիսի 29-ի ամսաթվով:Գործընկերներիցս մեկը նշեց, որ իրեն նա ոչ միայն չի վճարել աշխատած ամսվա համար, ոչ միայն չի բարեհաճել ընդունել և գոնե բացատրություն տալ, թե ինչ հիմնավորմամբ է մարդն առանց ծանուցման և այլ պարտադիր պայմանների կատարման ազատվել աշխատանքից, այլև չի պատասխանել այդ թեմայով իրեն ուղղված նամակներին:

Փաստորեն կառավարությունում ոչ միայն կամայականորեն անձանց կարող են ազատել աշխատանքից, այլև անպատասխան թողնել բոլոր այն գրությունները, որոնք օրինական կարգով մուտքագրվում են կառավարության աշխատակազմ, բայց բովանդակությունը դիջեյական քիմքին անհաճո է»։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ