19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի բյուջեն չպետք է ծախսվի Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հույսերն ու ընկճախտը բավարարելու

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մի քանի օրերին իմ կողմից խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարզիկի մասին ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆիլմի նկարահանմանն աջակցելու մասին որոշումը։

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան հնարքների և քաղաքական աճպարարության արդյունքում խնդիրը պետական բյուջեի նպատակային ծախսի տիրույթից տեղափոխվեց անձի ճակատագրի և ծանր կյանքի մասին լալահառաչ տեքստերի:

Այս հոգեխանգարմունքի պայմաններում գտնվեցին մարդիկ, որոնք համարձակվեցին ինձ դասեր տալ Մարդու իրավունքների, ազատությունների և հանդուրժողականության մասին։

Որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա իմ մարդկայնության մասին, հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձը ինձ չի հետաքրքրում, իսկ նրա ճակատագիրը այնպիսին է, ինչպիսին աշխարհում ապրող միլիոնավոր այլ մարդկանց ճակատագիրը։

Այդ մարդը այլևս կապ չունի Հայաստանի հետ, նա կտրել է այդ կապը, խռովել պետությունից, ժողովրդից, ընտրել օտար կյանքը։

Նա փոխել է ոչ միայն իր սեռը, այլ նաև իր պետությունը, հայրենիքը, հոգին ու գաղափարը։ Եթե առաջին փոփոխությունն ինձ որևէ կերպ չի հուզում, ապա մնացածն արդեն քաղաքական են և չեմ կարող լռել։

Հայաստանի պետական բյուջեն ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ առավել ևս Արայիկ Հարությունյանի սեփականությունը չէ և չպետք է ծախսի նրանց հույսերն ու ընկճախտը բավարարելու, ինչպես նաև իրենց դավանած բարքերը քարոզելու համար։

Բյուջեի յուրաքանչյուր լումայի ծախս պետք է ծառայի Հայկական շահին և այդ շահի ապահովման համար մշակված պետական քաղաքականությանը։

Ես համաձայն չեմ և չեմ կարող ընդունել, որ դավաճանի գովազդի վրա ծախսվեն իմ և իմ նման այլ ՀՀ ավանդապաշտ քաղաքացիների կողմից վճարված հարկերից։ Թող մնար Հայաստանում, պայքարեր, չհանձնվեր, չհրաժարվեր իր Հայրենիքից։

Եթե որոշել է դա անել, ուրեմն թող բարի լինի հրաժարվել նաև այդ նույն պետության իր կյանքի, կենսակերպի և սեռական կյանքի մանրամասների գովազդի վրա ծախսվող պետական միջոցներից։

Եթե իշխանությունն այդքան սրտից թույլ է և հուզվում է նման պատմություններից, ապա կարող էր այդ գումարը տրամադրել իր տրամադրության տակ գտնվող տարաբնույթ հիմնադրամներից, կամ էլ խնդրեին իրենց անձնական օգտագործման սեփականատերերին կատարել այդ վճարումը։

Կամ՝ ինչի՞ հատկապես այդ մարդու մասին է նկարահանվում այդ ֆիլմը, մենք իրենից 100 անգամ ավելի հայտնի և լուրջ սպորտային հաջողություններ արձանագրած այլ մարզիկներ։

Ինչու՞ է ստորացվում նրանց ձեռքբերումները, ինչով են նրանք թերացել, որ իրենց մասին միջազգային կազմակերպությունները ֆիլմ չեն նկարում ու չեն պարտադրում ՀՀ կառավարությանը վճարել այդ ֆիլմի համար։

Կամ կարելի է կարծել, թե մենք մեր բոլոր հերոսների մասին արդեն բոլոր ֆիլմերը նկարել ենք, մնացել էր սեռը փոխած ձախողված մարզիկը, որի պատճառով մեծ վնաս է հասցվել ՀՀ ծանրամարտին։

Հետևաբար, նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներով իշխանությունը իրար է հակադրում ավանդական մեծամասնությանն ու տարաբնույթ փոքրամասնություններին՝ ստեղծելով ներհասարակական կոնֆլիկտոգեն իրավիճակ։

Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է օրվա իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վրա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ