27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Հոլանդական WindmillFilm ֆիլմարտադրող և դիստրիբուցիայով զբաղվող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է, հաղորդում է 168 Ժամը: 

««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ նրա տրանսգենդեր ինքնությունը հրապարակայնացվեց: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և բիրտ ավանդական հասարակության միջև:

Մեր կերպարների միջոցով ֆիլմը հարցադրում է անում՝ ո՞րն է այն գինը, որն անձը պետք է վճարի դառնալու համար այն մարդը, որն ինքը կա իրականում: Եվ եթե այդ գինը քո ընտանիքն է, ընկերները և անգամ քո հայրենիքը, արժե՞ արդյոք:
Ռեժիսոր՝ Իննա Սահակյան

Տևողություն՝ 70 րոպե

Երկիր՝ Հայաստան և Նիդեռլանդներ

Տարի՝ 2019»,- այսպես է ներկայացվում ֆիլմը։

Ինչպես նկատում ենք՝ որևէ խոսք չկա նրա մարզական ձեռքբերումների, սպորտի մասին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ