28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան

timthumb-9

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր ազատազրկման օրերին իր ընտանիքի կողքին լինելու համար։

«Չնայած հոգնածությանս, չկարողացա մերժել «Արմնյուզ» հեռուստաընկերթյան հրավերը, քանի որ շատ ասելիք է կուտակվել այս օրերին:

Սիրելի լրագրողներ, ձեր զանգերին ի պատասխան հայտնում եմ, որ առաջիկայում խոսելու և ձեր հարցերին պատասխանելու շատ առիթներ եմ ունենալու:

Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն՝ իմ անմեղությունն ապացուցելու համար և կանգնելու եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որն իրավական ապօրինությունների կբախվի:

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի», – իր ֆեյսբուքյան հանրագրում ասել է Արսեն Բաբայանը։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել:

Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում էր կայացրել ձերբակալել Բաբայանին: Դատարանը ոչ իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն բավարարել ՀՔԾ միջնորդությունը՝ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ։ Դատախազությունը նոյեմբերի 12-ին որոշում կայացրեց փոխել Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ