26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը Հայաստանում». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը Հայաստանում

Զավեշտալի է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձը պատրաստակամություն է հայտնում երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր սեփական երկրում հասարակաությանը բաժանում է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, հների և նորերի, դավադիրների և նիկոլասերների, և վերջապես, հպարտների և խաշ ուտողների։

Հենց այսպես էլ ապրում ենք։

Հ.Գ.Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր ատելության ու բռնության քարոզին քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ