28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռեկորդ. Հայաստանի արտաքին պարտքը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես հիմա

images

Հայաստանի արտաքին պարտքի բոլոր կարկառուն «փորձագետներին»՝ լինեն նրանք ուսանողներ, թե թոշակառուներ, տաքսու վարորդներ, թե վարսավիրներ, տնային տնտեսուհիներ, թե նարդի խաղացող տնային տնտեսվարներ, որոնք «հեղինակավոր» դատողություններ էին անում Հայաստանի արտաքին պարտքի մեծ լինելու մասին մեկուկես տարի առաջ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի արտաքին պարտքը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես հիմա։ Շեշտենք, խոսքը ոչ թե նախորդ «թալանչի» իշխանության, այլ ներկա «հպարտների» վարչապետի կառավարման ժամանակվա արտաքին պարտքի մասին է, գրում է Yerevan.today-ը:

Համաձայն վիճակագրական կոմիտեի, ՀՀ արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 543 մլն դոլար՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով ավելի քան 121 մլն դոլարով։ Ընդ որում, կտրուկ ավելացել է ՀՀ կառավարության պարտքը՝ 123,5 մլն դոլարով, մինչդեռ արտաքին պարտքի մյուս կրողի՝ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է մոտ 1 մլն դոլարով։

Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր՝ ներքին և արտաքին պարտքին միասին վերցրած, ապա այն հատել է դարձյալ ռեկորդային բարձր՝ 7 մլրդ դոլարի ցուցանիշը և կազմել 7 մլրդ 51 մլն դոլար։ Դժվարանում ենք ասել՝ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա՞ հերթական լայվով՝ հայտարարելով, որ արտաքին պարտքի ավելացումը իր հորինած «տնտեսական հեղափոխության» փայլուն ձեռքբերումներից է։ Բայց վստահ ենք, որ եթե նա նման բան անի, ապա վերոնշյալ կարկառուն «փորձագետները» առանց աչք թարթելու կկրկնեն նրա ասածը՝ մոռանալով, թե ի՞նչ էին ասում մեկուկես տարի առաջ այդ նույն արտաքին պարտքի մասին։ Ինչևէ։

Արտաքին պարտքի ավելացումը թերևս այնքան սարսափելի չէր լինի, եթե այն, առաջին՝ ավելանում է տնտեսական ակտիվության խթանման ծրագրեր իրականացնելու համար՝ ասենք ճանապարհների, ջրագծերի կառուցում, ջրամբարների շինարարություն, փոքր ու միջին բիզնեսի համար էժան վարկավորում և այլն, և երկրորդ՝ եթե այդ պարտքը վերցնում է այնպիսի կառավարություն , որն ունի տնտեսական զարգացման հստակ և իրատեսական ծրագրեր։ Ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքն այսօր առկա չէ։ Հետևաբար, սա հենց այն դեպքն է, երբ արտաքին պարտքն աննպատակ է ավելանում, ծախսվում է անարդյունավետ և ծանրանալու է բնակչության վրա առանց որևէ օգուտ տալու։ Դրա մասին են վկայում նաև կառավարության վերցրած նոր վարկային ծրագրերը։

Դրանք հիմնականում ուղղված են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը օրուգիշեր խոսում է պետբյուջեի եկամուտների գերակատարման մասին։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է տասնյակ միլիոնավոր դոլարներ վերցնում՝ ավելացնելով երկրի արտաքին պարտքը։ Եթե ասվածին հավելենք, որ մինչև տարեվերջ կառավարությունը ծրագրում է արտաքին պարտքն ավելացնել ևս 400 մլն դոլարով, ապա պարզ կդռանա, որ տարվերջին մենք կունենանք 6 մլրդ դոլարի մոտ արտաքին պարտք։ Սա իսկապես որ անգերազանցելի ռեկորդ կլինի։

Վերստին ընդգծենք, որ այս ամենն անում է այն մարդը, ով իշխանությունը գրավելուց առաջ, թե ԱԺ ամբիոնից, թե իր ընտանեկան թերթի էջերով, կարելի է ասել դաժանաբար քննադատում էր գործող բոլոր կառավարություններին, որոնք վարկային նոր ծրագիր էին ներկայացնում խորհրդարանի հաստատմանը՝ անկախ այդ ծրագրի բովանդակությունից։

Վարչապետ դառնալուց հետո էլ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն արեց․ «2019թ. օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»։ Առաջարկում ենք այժմ կատարել հակառակ գրառումը՝ միևնույնն է, ինչպես արդեն նշեցինք, նույն մարդիկ դարձյալ նույն լայքը կդնեն նոր գրառման տակ, ինչպես նախկինում դրել են դրա տրամագծորեն հակառակ գրառման տակ։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մենք գործ ունենք կոնկրետ «դիագնոզով» բնութագրվող տասնյակ հազարավոր «հպարտ» քաղաքացիների հետ։

Արա Մարտիրոսյան

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ