27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ 

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր

 

Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ 

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել են նաև մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին։

 

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ