07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հայ բառի դեմ պայքար է սկսվել». «ՎԵՏՕ»-ն միացավ դասադուլ հայտարարած ուսանողներին

«ՎԵՏՕ» հասարակական շարժումը աջակցություն է հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլ հայտարարած ուսանողներին։

«Եկել ենք հանդիպենք ուսանողների կազմակերպչական հատվածի հետ, կքննարկենք ամեն ինչ, այո՛, հերթապահության հարցը, մնալ գիշերը, ցերեկը», – լրագրողների հետ զրույցում ասաց շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը։

Նա նշեց՝ Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատավարձ են ստացել Ջորջ Սորոսից՝ աշխատելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունում։

«Այդ մարդիկ՝ սորոսականները, չունեն սրբություն, չունեն հայրենիք, նրանց սրբությունը Սորոսից ստացած դոլարներն են։ Տպավորություն է, որ հայ բառի դեմ պայքար է սկսվել», – ասաց Մալյանը։

Նրա խոսքով՝ իշխանության են եկել մարդիկ, որոնց համար հերոսը տրանսվիստիտ-մարմնավաճառներն են։

«Իշխանության բոլոր լծակները ծառայեցվում են տրանսվիստիտ-մարմնավաճառների քարոզի, այլասերվածության քարոզի համար, ահաբեկիչ-մարդասպաների հերոսացման համար», – ասաց նա։

 

«ՎԵՏՕ» շարժման առաջնորդն ասաց՝ մտավախություն ունի, որ իր երեխայի դասատուն կարող  է տրանսվիստիտ-մարմնավաճառ լինի։

«Այս ուսանողները եկել են դրա համար, այդ երեխաների հոգու փրկության համար», – նշեց  Մալյանն՝ ավելացնելով.

«Այն մարդիկ, որոնք պետականաքանդ գործողություններ են տանում, նրանց պետք է ոչ թե հրաժարական պարտադրել, այլ՝ վզակոթին  տալով դուրս շպրտել»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ