25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդիկ չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ․ Ժողովուրդ

«Բարձրագույն դատական խորհրդի կազմում 10 անդամներից 5-ը պետք է դատավոր լինեն, մյուս 5-ը՝ գիտ­նական: ԲԴԽ 2 աթոռը՝ 1 դատավորի և 1 գիտնականի, տևական ժամանակ է՝ թափուր է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգն ու իշխող թիմը դժվարին իրավիճակում են հայտնվել, թեկնածուների որոնումների մեջ են: Մի քանի թեկնածուների առաջարկ են արել, որոնք, սակայն, մերժել են: Բանն այն է, որ ամռանը՝ «Իմ քայլ»-ի ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալու­մից հետո, շատերը չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ:

Եվ «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այժմ նույնիսկ դիմել է իրավապահներին՝ ՀՔԾ-ին, Քննչական կոմիտե­ին ու Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով համակարգից ԲԴԽ թեկնածու առաջարկել՝ բարձր մասնագի­տական որակներով ու մեծ փորձառությամբ: Ու հիմա էլ իրավապահներն են գործին խառնվել: Մինչ նրանք փնտրտուքի մեջ են, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ ԱԺ-ն ԲԴԽ անդամ ընտրի մի մասնագետի, որը դատական դեպարտամենտից է, փորձառու երիտասարդ»։

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ