19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Արայիկ Հարությունյանն չի գիտակցում իր պարտականությունները և ենթակա է քրեական պատասխանատվության. Արծվիկ Մինասյան

f5d1f6eee715e8_5d1f6eee71624_thumb.thumb

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է դաշնակցական երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակումներ տալ, նրանց պայքարը կուսակցականացնել։ Սա նշնակում է, որ մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Նա ընդհանրապես չի գիտակցում իր պարտականությունները, գործում է հակօրինական ընթացքով։ Արայիկ Հարությունյանը, կուսակցականացնելով բողոքի ալիքը, պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել երիտասարդների պայքարը։ Այս մարդը փորձում է ազգային ինքնությունից կտրել մատաղ սերնդին», – ասաց բանախոսը։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության՝ առնվազն երկու հոդվածով՝ սուտ մատնության կամ հանցագործություն պարտակելու։

«Նա քաղաքական շանտաժի միջոցով փորձում է իրավական մեղադրանքների տարափ տեղալ, ինչից պարզ է դառնում, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձի հետ, ով ազգային արժեքների վարկաբեկման գործընթաց է ձեռնարկել», – նշեց դաշնակցական գորիչը։

Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ցասումն աջակցություն է ստանալու ՀՀ բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շետրերում, «որովհետև մեր ազգային նկարագիրը որևէ արայիկհարությունյաններ չեն կարող ջարդել»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ