17 Նոյեմբերի, Կիրակի, 2019
KFC

Սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի, ինձ չեն կարող դրդել մտնել այդտեղ. Վազգեն Մանուկյան

vazgen-manukyan-440x250

Թերթերում մեղադրանքներ եղան, թե ինչու հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը, անկեղծ ասած, ես քիչ բան եմ տեսնում այդտեղ քննարկելու, Հանրային խորհրդում հրավիրված նիստին հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Նա ներկայացրեց Արցախյան հարցի պատմությունը՝ ասելով, որ իրենք ղեկավարներից պահանջել են, որ նրանք գնան, համաձայնեն հարցի որևէ լուծման, նոր այն բերեն ու ներկայացնեն ժողովրդին։

«Մինչև մեզ չներկայացվի տարբերակ, որը պետք է քննարկել, անշնորհակալ գործ կլինի և վնասակար մեր պետության համար։ Բանակցությունները եղել են բավական ճկուն, ամբողջ այդ ժամանակահատվածում՝ 20 տարուց ավելի, Հայաստանը վաստակել է կառուցողական կողմի իմիջ, Ադրբեջանը՝ ձախողող», – ասաց ՀԽ նախագահը։

Խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ իրենք ունեն չկատարված հանձնարարություն, որը, նրա խոսքով, տրվել է պարոն վարչապետի կողմից։

 «ՀՀ վարչապետը Հանրային խորհրդի հետ հանդիպման ընթացքում ընդամենն ասաց քննարկեք և վեր հանեք այն ստատուս քվոն, որն առկա է հասարակության ներսում», – ասաց Սաֆարյանը։

Նրան հակադարձեց ՀԽ մեկ այլ անդամ Արշակ Սադոյանը.

«Այդ Ձեր գիտակցությունն այնպե՞ս է, որ բազմակարծիք հասարակության մեջ կարող է լինել ստատուս քվո»։

Վազգեն Մանուկյանն էլ իր հերթին ասաց, որ սպեկուլյացիաների մեջ չի մտնի, իրեն չեն կարող դրդել մտնել այդտեղ։

«Չեմ ուզենա ներքաշվել քննարկումների մեջ, այն էլ նախկին իշխանություն-նոր իշխանություն», – ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ կա երկու հարց.

«Հայաստանի և Արցախի միջև պետք է ստեղծել դաշինք, պետք է պայմանագիր կնքել, ըստ որի կարգավորվում են մեր բոլոր հարաբերությունները։ Երկրորդ հարցը, որ բազմիցս քննարկվել է Հայաստանում, այն է, որ միգուցե պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Կա նաև այն հարցը, որ վերջերս է առաջացել, թե Ղարաբաղը Հայաստանի մարզ է և այլն, մենք այդտեղ քննարկելու բան չունենք։ Երկու հարցը՝ ռազմավարական դաշինքի և Ղարաբաղի անկախության հարցերը քննարկելի են»։

Հարցը դրվեց քվեարկության և միաձայն որոշվեց, որ հանձնաժողովներում քննարկումներ կլինեն, ապա կքննարկվեն նաև Հանրային խորհրդում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ