14 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Պատրաստվում եմ ՀՅԴ-ի բերած արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրգործերով. ԿԳՄՍ նախարար

Sequence-01.00_00_45_24.Still008

Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որ տեր կանգնեն իրեն կուսակցությանը, որովհետեւ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսեւորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իրենք առիթ ունեցել են մի քանի անգամ «նախագահ, մի զիջիր» տիպի ակցիաներ անելու, որը շատ հաճախ ձախողվել է: Կարծում եմ՝ ՀՅԴ-ն նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսեւորեր: Նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, երկրորդ՝ փոխեր անձերին, որովհետեւ նրանք տապալում են Դաշնակցությանը եւ շարունակում են տապալել: Այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, միայն բացասաբար են ազդում, հանրության արձագանքն էլ նրանց գործողություններին տեսնում ենք»,-հայտարարեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ գործուղումների ժամանակ արտերկրում հանդիպում է դրսում գործող հայկական կառույցների, այդ թվում դաշնակցական կառույցների հետ. «Ես տեսնում եմ, որ այնտեղ մեր դաշնակցական գործընկերները շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում»:

Հարցին, թե կարծում է, որ տեղի դաշնակցական ղեկավարները կապված են նախկին իշխանությունների հետ եւ փորձում են արհեստական խնդիրնե՞ր հարուցել, նախարարը դրական պատասխան տվեց. «Բնականաբար, այն բոլոր փոփոխությունները, թե ինչու նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետեւ տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը: Ճիշտն ասած որոշել եմ այն արկղերը, որ բերել են, լցնեմ տասնյակ եւ անգամ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին եւ հետ ուղարկեմ իրենց: Այդ գործերը դատախազությունը, քննչական մարմինները բազմաթիվ անգամ ներկայացրել են: Մենք խնդրել ենք այդ մարմիններին տրամադրել այդ գործերի ցանկերը, եւ այդ արկղերը նրանք հետ կստանան այդ գործերով»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքն սկսել է այդ մասին խոսել, երբ ՀՅԴ-ն սկսել է աղմկել. «Ես դա արել եմ այն ժամանակ, երբ իրենք հանկարծ սկսեցին ոլորտի խնդիրների մասին խոսել: Եթե տեսել եք, ես 1,5 տարվա ընթացքում ես որեւէ անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լեւոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ դա ինձնից որոշ չափով ժամանակ է տանում, բայց խորամուխ կլինեմ դրանում»:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանց շարքում են ՀՅԴ երիտասարդական միության անդամները:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ