19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որ ամբող օրը էլի ատելության մեջ չլինենք. Դավիթ Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դասադուլ անող ուսանողներին չհամարձակվեք ծաղրել, նամանավանդ իշխանական թևի ներկայացուցիչները։

Ուղղակի չհամաձարկվեք։

Այն ինչ այժմ տեղի է ունենում, մեկ ու կես տարվա ընթացքում ցուցաբերված անգործության արդյունքն է։

Ծաղրելը հեշտ գործ է, բայց ուսանողներին պետք է օգնել՝ որակյալ կրթություն տալով, ոնց որ ասում եք՝ մարդկային կապիտալն է ՀՀ գլխավոր ռեսուրսն, ու պետությունը պարտավոր է նպաստել վերջինիս զարգացմանը, այլ ոչ թե ծաղրել, որ այն թույլ է։

Շուտով կլինի Ռեստարտի պաշտոնական հայտարարությունը, որի ընթացքում իրավիճակի բոլոր ասպեկտներին կանդրադառնանք։

Սա ուղղակի կանխող գրառում է, որ ամբողջ օրը էլի ատելության մեջ չլինենք

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ