22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Արայիկ Հարությունյանի ձեռնափայտը՝ սերունդներին ցուցանմուշ: Թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ

42544_arayik-payt_M

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրում է. 

«Հաշվի առնելով սուպերնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները և կանխազգալով «թավշյա հեղափոխության» արժեքների վտանգվածությունը՝ միջոցներ եմ ձեռնարկել փրկելու իրավիճակը»։ Նա հրապարակել է Գեղամ Գևորգյանին հասցեագրված դիմումը, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն Գևորգյան,

Հաշվի առնելով, որոշ համալսարանականների մեծ դերակատարումը «թավշյա հեղափոխության» իրականացման գործում և ելնելով այն հանգամանքից, որ Լ. Ղարիբջանյանի անվ.  ԵՊՀ պատմության թանգարանում ներկայացված են վերջին 100-ամյա մեր պատմության տարբեր էջեր, առաջարկում եմ ԵՊՀ պատմության թանգարանում ստեղծել «թավշյա հեղափոխության» անկյուն: Վստահ եմ, որ նման անկյունը լավագույնս կարող է ուսուցանել ապագա սերունդներին, թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ:

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի («թավշյա հեղափոխության» օրերին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս) անուրանալի դերակատարությունը «թավշյա հեղափոխության» իրականացման ողջ ընթացքում որպես առաջին խորհրդանշական ցուցանմուշ առաջարկում եմ ներկայացնել Ա. Հարությունյանի հայտնի ձեռնափայտը:

Այս իրողությունը խթան կհանդիսանա, որ հետագայում անկյունը համալրվի այլ ցուցանմուշներով :Առաջարկում եմ հանձնարարել ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենին նախապատրաստել անկյունի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև նախապատրաստել Ա. Հարությունյանին հասցեագրված համապատասխան գրության նախագիծ՝ ձեռնափայտը ԵՊՀ պատմության թանգարանին նվիրաբերելու մասին:

Կարծում եմ, որ թանգարանի անկյունի բացման հանդիսավոր արարողությունը նպատակահարմար է կազմակերպել 2020թ. ապրիլի 13-ին՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդների կողմից ԵՊՀ բնականոն աշխատանքները խոչընդոտելու օրը, որի համար առաջարկում եմ հանձնարարել ԵՊՀ մշակույթի կենտրոնին նախապատրաստել համապատասխան թատերական փերֆորմաևս «Թավշյա հեղափոխականների ներխուժումը համալսարան» վերնագրով»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ