26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ըստ վարչապետի՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ավելորդ է /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում դասավանդվող առարկաները: 

«Դպրոցներում դասավանդվում է Հայ ժողովրդի պատմություն, և առանձին Հայ եկեղեցու պատմություն: Եկեք վերլուծենք իրավիճակը: Արդյո՞ք նշանակում է, որ հայ ժողովրդի պատմությունը և հայ եկեղեցու պատմությունն իրարից տարանջատ երևույթներ են: Եթե մենք այսպիսի խնդիր ենք դնում, ապա եկեք հայ ժողովրդի պատմությունից առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը: Ասենք, պետականության, օրենքների, զինված ուժերի, գիտության, մշակույթի պատմության մասին էլ առանձին առարկաներով դասավանդենք: Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով մենք ի՞նչ ենք ուզում ասել: Հայ ժողովրդի պատմություն բաղկացած է հայ եկեղեցու, գիտության, մշակույթի պատմությունից  և այսպես շարունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սովետական միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հանել են հայ եկեղեցու պատմությունը: Ըստ նրա՝ հիմա ժամանակն է, որ ստեղծենք միասնական պատմություն՝ առանց կտրելու չափազանց կարևոր ինստիտուտների պատմությունը:

«Այս հարցը ես քննարկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Սովետական ժամանակներից Հայ գրականություն առարկայի դասագրքում չի ներառվել եկեղեցու կողմից ստեղծված գրականությունը: Շատ արժեքավոր կտորներ չեն ներառվել երգի, երաժշտության ծրագրերում: Վերջին տարիներին փորձ է արվել դա կոմպենսացնել Հայ եկեղեցու պատմություն առարկա դասավանդելով, սակայն հիմա պետք է ստեղծենք միասնական պատմություն, որտեղ արտահայտված կլինի հայ եկեղեցու պատմությունը:  Այս աշխատանքում բոլոր ինստիտուտները պետք է ներգրավվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը նաև հավելեց, որ աշակերտները միայն կշահեն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` «Հայոց պատմություն» առարկայի մեջ ինտեգրելուց։ Աշակերտի ծանրաբեռնվածությունը կքչանա, ինչը նրան հնարավորություն կտա կենտրոնանալու ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ