21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

«21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել». Արթուր Թովմասյան

35850751_112690292970133_7764168052068843520_n

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Գոյություն չունի և չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդեալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդեալն ունի, որ բխում է իր ոգուց և կարիքներից»:
Գ. Նժդեհ

21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր:
Թավշյա ԿԳՄՍ նախարարը իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք» կանգնելը: Երեկ կայացած միջոցառումը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով: Հեռու չի այն օրը, որ Երևանում բացահայտ գեյ պառադ կանցկացվի։

Մենք ապրում ենք այն նոր Հայաստանում, որտեղ ազգային արժեքները պահպանողներին, բանակը, եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը հայ ազգի պահպանման հիմնասյուն համարողներին անվանում են «հետադիմության առաջամարտիկներ» կամ «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ»:
Անկեղծ ասեք՝ այս Հայաստանի մասի՞ն եք երազել…

Մեր ժողովուրդը մշտապես եղել է ազգային արժեքների և քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը:

Հ.Գ. Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստծու փառավորման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը, այլ թշմանիների սուրը թող նախ և առաջ մեր դեմ ուղղվի:

Ղևոնդ Երեց»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ