06 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Նախարարի ցնցող խոստովանություն: Ասեք, թող մարդիկ հասկանան, թե դուք ով եք, ինչի համար եք եկել. Հրապարակ

955712

Մտերմուհիս, ով հայ է, մի քանի օր առաջ Եվրոպայից մի հետաքրքիր բան պատմեց, նույնությամբ ներկայացնում եմ․ « Շեֆս գեյ է ու ամուսնացած է մի տղամարդու հետ։ Մի քանի օր առաջ մեզ հայտնեց, որ ֆիզիոլոգիական արձակուրդ է երկու ամսով գնում, որովհետև զուգընկերներով փոքրիկ են որդեգրում։ Մի երկու օր հետո տնից սկայպով կապվեց մեզ հետ, փոքրիկին էր ցույց տալիս, ասելով, որ հենց ծնվել, որդեգրել են, մի քանի օրական է։ Աղջիկ էր երեխան, աչքերը դեռ փակ ու անօգնական, մոր գգվանքի կարոտ։ Գլուխը այս ու այն կողմ էր տանում, երևի բնազդով մոր կուրծք էր փնտրում․․․ Մի խոսքով սոսկալի պատկեր էր։ Ես սկսեցի լաց լինել երեխայի համար, որը դեռ չգիտեր, թե ինչ ճակատագրի է արժանացել։ Գործընկերներս, նայում էին ինձ ու ասում՝ ինչքա՜ն փխրուն եք, այդ ո՜նց ուրախացաք, որ նրանք երեխա են որդեցրել։ Գործընկերներս երբեք ինձ չէին հասկանա, որովհետև մեր ազգային համն ու հոտը, ավանդույթները չգիտեն թե ինչ բան է։ Ես լաց էի լինում փոքրիկ աղջկա համար, որը չէր կարող հասկանալ, բողոքել, ընդդիմանալ․․․ Երբ նա մի փոքր մեծանա, մտածելու է, որ ընտանիքն այդպիսին է լինում։

Մտերմուհիս, որ տասնյակ տարիներ ապրում է Եվրոպայում, դեռ չի հարմարվել ու լաց է լինում փոքրիկի համար։ Սա է հայը, հայի տեսակը։ Ուրիշ որևէ ազգ նրան հասկանալ չի կարող։

Ուրիշ ազգեր թող ապրեն իրենց կյանքով, իրենց իմացածով, մենք էլ ապրենք մեր կյանքով ու ընտանիքով։ Թող դա տգիտություն համարվի, դա մեր կյանքն է կենցաղը, ապրելու ընտրած ձևը և բռնությունը հենց դա է, երբ մեզ պարտադրում են ապրել ուրիշի նման։ Բռնությունը նա է, երբ Զարուհի Բաթոյանն ասում է՝ եթե կոնվենցիան ստորագրվում է, կոնվենցիան պետք է նաև վավերացվի: Մենք հասկանում ենք, թե ինչ բան է ստորագրելն ու վավերացնելը, գիտենք, որ կարելի է ստորագրել, հետո չվավերացնել, նախկինները հավանաբար այդպես էլ մտածել են, բայց չենք հասկանում՝ դուք նախկինների գործը այդպես պատվով շարունակողնե՞րն եք։ Դա ցնցող խոստովանություն է։ Դուք լուրջ փաստ եք արձանագրում, ասեք, թող մարդիկ հասկանան, թե դուք ով եք, ինչի համար եք եկել։

Մանկատների փակվելը կապ չունի՞ նորածինների այն մեծ ողբերգության հետ, որը ներկայացրի։ Չկա վերահսկող պետական կառույց․․․ Դուք արդեն վավերացնու՞մ եք ստամբուլյան կոնվենցիայի դրույթները վերջից․․․

Հրապարակ

Հասմիկ Բաբաջանյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ