17 Նոյեմբերի, Կիրակի, 2019
KFC

Վերադարձ անհայտությունից

1555668696-5426

Երբ թվում է` այլևս վե­րա­դարձ չկա: Չեր­չիլն ա­սում էր` քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ քեզ կա­րող են մի քա­նի ան­գամ սպա­նել, ու սե­փա­կան օ­րի­նա­կով մո­խիր­նե­րից հառ­նե­լու մանր քայ­լե­րի ար­վեստն էր ցու­ցա­նում: Չեր­չի­լին թող­նենք հան­գիստ, «հաշ­վենք» Սերժ Սարգ­սյա­նի նա­խորդ օ­րը հն­չեց­րած մտ­քե­րի կո­դե­րը. բա­նա­լի­ներ կա­յին այն­տեղ` ե­րեկ­վա-այ­սօր­վա-վաղ­վա, ո­րոնք էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն: Նկա­տենք` նրա բա­նա­վոր խոս­քը կա­ռուց­ված էր խիստ գրա­գետ, հն­չում էին մտ­քեր, ո­րոնց են­թա­շեր­տե­րում չաս­ված մտ­քեր կա­յին:

Ազ­դան­շա­նում ա­ռա­ջին` Ղա­րա­բա­ղյան խն­դիր. «Վա­խե­ցել եմ կորց­նել Ար­ցա­խը, ո­րի կո­րուս­տը մեծ վտանգ կբե­րեր մեր հայ­րե­նի­քի մնա­ցած` վեր­ջին մա­սին»: Նկա­տենք բա­ռը` «վեր­ջին»: Խախ­տե­լով դա­րից եր­կար տևած լռու­թյու­նը, սկ­սե­լով չա­փա­բա­նու­թյու­նը Ղա­րա­բա­ղից, ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րին փայ­լուն տի­րա­պե­տող ան­ձը չէր կա­րող բա­ցար­ձա­կա­պես «ար­գե­լակ­ներ» չու­նե­ցող պո­պու­լիստ­նե­րի հենց այն­պես նման ազ­դակ հղել. նշա­նա­կում է` ըն­դեր­քա­յին-ան­տե­սա­նե­լի գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ու­նե­նում Ար­ցա­խյան հար­ցում, ո­րոն­ցից ոչ միայն ին­քը, այլև «կա­տա­րյալ հի­մար­նե­րը» պետք է վա­խե­նան: Տես` Սի­րիա­յի շուրջ ռուս-թուր­քա­կան զար­գա­ցում­նե­րը, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շուրջ թուրք-ա­մե­րի­կյան ա­ճուր­դը:

Ազ­դան­շա­նում երկ­րորդ` աս­վեց «կա­տա­րյալ հի­մար­նե­րին», որ իր (հա­վե­լենք` Հրայր Թով­մա­սյա­նի, Ար­սեն Բա­բա­յա­նի, Ա­րա Բաբ­լո­յա­նի, այ­լոց) ձեր­բա­կա­լու­թյամբ Ար­ցա­խի խն­դի­րը, բա­նակ­ցու­թյուն­նե­րը հաս­տա­տա­պես չեն վե­րա­դառ­նա «ճիշտ» հուն, դրանք դուրս են թռել «հու­նից»: Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ օր­վա բա­նա­խոսն ա­վե­լին գի­տի բա­նակ­ցու­թյուն­նե­րի, «սե­ղա­նին» դր­ված ձևա­չա­փե­րի մա­սին և հոր­դո­րում է «սե­ղա­նը» չծած­կել Մար­տի 1-ի, Հոկ­տեմ­բե­րի 27-ի ծխա­ծած­կույ­թով, քան­զի ուղ­տը դռա­նը չո­քել է ար­դեն: Ի դեպ, Կոե­լյոն ա­սում է` ձին (Սերժ Սարգ­սյա­նը Ձիու տա­րում է ծն­վել) հա­վա­տա­րիմ կեն­դա­նի է. դժ­վա­րու­թյուն­նե­րով, բայց մի կերպ հաս­նում է նպա­տա­կա­կե­տին, իսկ ա­հա ուղ­տը քայ­լում-քայ­լում է եր­կար, կար­ծես ա­մեն ինչ լավ է, մեկ էլ ծն­կում է ու… սատ­կում:

Բա­նա­խո­սը շատ հս­տակ հաս­կաց­նում է` ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով ոչ մե­կին չես վա­խեց­նի. դրանք ար­դեն դար­ձել են կեն­ցաղ. անհ­րա­ժեշտ «է­ֆեկտ» դրան­ցից քա­մել այլևս ան­կա­րող ես: Ազ­դան­շա­նում եր­րորդ՝ ո­րո­շում­նե­րին առ­նչ­վող. «կա­տա­րյալ հի­մար­նե­րը» փո­խում են ի­րենց ո­րո­շում­նե­րը ազ­դե­ցու­թյուն­նե­րի ներ­քո: Այս­տեղ պետք է ձգենք պաու­զան` մի քա­նի բա­ղադ­րի­չով: Այս խոս­քե­րից հե­տո ան­մի­ջա­պես մեջ­լիս մտան «կա­տա­րյալ հի­մար­նե­րը» և, փաս­տարկ­նե­րով ա­ռար­կայ­նո­րեն ա­պա­ցու­ցե­լու փո­խա­րեն, որ ի­րենք «հի­մար» և «ազ­դե­ցու­թյան» տակ չեն, որ պե­տա­կան շի­նա­րա­րու­թյուն են ի­րա­կա­նաց­նում, կմկ­մա­ցին «բա որ», «բա էն, որ», «բա ին­չու» հայտ­նի շու­տա­սե­լու­կը` ձևա­խե­ղե­լով հն­չած «ո­րո­շել» բա­ռը` «խոս­տա­նալ» բա­ռաեզ­րույ­թով: Ի­հար­կե, կա­րե­լի է շատ ու­ղիղ հարց­նել. ձերդ հի­մա­րու­թյուն­ներ, իսկ ե­թե նա ի­րոք ո­րո­շել է գծել այն սխե­ման, ո­րի մա­սին պար­տա­վոր չէր նաև ձեզ տե­ղյակ պա­հել, որ­պես ստ­րա­տեգ, ին­չու՞ եք կա­կա­զում ԵԱՏՄ-ի դռ­նե­րի տակ, նրա հա­մար կար­ված, բայց ձեր կա­տա­րե­լա­գույն «հի­մա­րի» կող­մից հա­գած, ոչ մի կերպ հա­գից, ան­գամ «գի­շեր­նե­րը»` ցան­կա­ցած սպառ­նա­լի­քի ներ­քո հա­գից չհա­նող կոս­տյու­մի «պա­տե­րի տակ», ին­չու՞ է օ­րը ե­րե­քից-քսան­չորս ան­գամ փոխ­վում ձեր «գե­րա­գույ­նի» կար­ծի­քը Ղա­րա­բա­ղյան խնդ­րի, կիրթ Ա­լիևի, «դա­րա­գոյ» Պու­տին Վլա­դի­մի­րի­չի, Հա­յաս­տա­նի գեո­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում­նե­րի մա­սով: Բայց մենք ժա­մա­նակ չու­նենք կորց­նե­լու «հի­մա­րու­թյուն­նե­րի» վրա։

Չոր­րորդ ազ­դան­շա­նում. շատ կարճ` ըն­դա­մե­նը եր­կու պար­բե­րու­թյան, սա­կայն խիստ տա­րո­ղու­նակ մտ­քե­րի մեջ նո­րը Սերժ Սարգ­սյա­նի «ստի­լիս­տի­կան» էր (նկա­տե­ցի՞ք՝ բա­վա­կա­նին նի­հա­րել էր, «մի­նիա­տյուրա­ցել», ա­սում են` լր­ջո­րեն սպոր­տով է զբաղ­վում)։ Եվ ու­րեմն, նո­րը Սերժ Սարգ­սյա­նի ցայս երբևէ չհան­դի­պած (և այն էլ բա­նա­վոր խոս­քում) նր­բա­գեղ հեգ­նանքն էր` մեկ-եր­կու բա­ռով` «հի­մար­նե­րի» ողջ «հմայ­քը» ցու­ցա­նե­լու մաս­տեր-կլա­սով. «Ե­թե իմ բա­ցա­կա­յու­թյու­նը հա­սա­րա­կու­թյու­նից կն­պաս­տի, որ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը մեծ թափ ստա­նա, և հայ­րե­նա­դարձ­նե­րի հոս­քը Հա­յաս­տան այն­քան մե­ծա­նա, որ մենք դրա­նով ուղ­ղա­կի հպար­տա­նանք, թող ձեր­բա­կա­լեն»…

Սար­կազ­մը սպա­նիչ է:

Մի խոս­քով, աս­վեց. դուք, սի­րե­լի նո­րեր, նրանց պա­րագ­լուխ վար­չա­պետ, որ իշ­խա­նու­թյան եք ե­կել փո­ղո­ցից, շան­տա­ժով, ժո­ղովր­դին, ի­րա­կա­նում՝ ամ­բո­խին մա­նի­պու­լաց­նե­լով, ուլ­տի­մա­տում դնե­լով նրա ա­ռաջ` կամ ես, կամ ոչ մե­կը, որ ա­պազ­գա­յին ու ա­պաար­ցա­խյան, ա­պատն­տե­սա­կան և ցնց­վող պո­պու­լիզ­մի ակ­տեր եք ի­րա­կա­նաց­նում, տրանս­գեն­դերն եք բու­ծում, ե­կե­ղե­ցի ոչն­չաց­նում, հա­յոց լե­զու ա­պա­կա­նում` ձեր ազ­դե­ցու­թյան «գոր­ծա­կալ­նե­րով» ու նրանց հայ­րե­րի ու­ղենշ­մամբ, դուք վախ­կոտ եք, ձերդ «գե­րա­զան­ցու­թյուն­ներ»։ Փաս­տի ար­ձա­նագր­ման «ժամ­կե­տը մո­տե­նում է»:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Աղբյուրը՝  irates.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ