08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Խաբվեցի՞նք: Ինչպե՞ս պատահեց, որ փողոցից իշխանության եկած երիտասարդները ճոխ կյանքի սիրահար դարձան. Հրապարակ

5SrC21muZqIcGNhIY4Az

Որքան էլ մենք տարբեր ենք արժեհամակարգով, գրագիտության ու աշխարհընկալման մակարդակով, այնուամենայնիվ, մեզ միավորող մի շարք հանգամանքներ ու հարցեր կան, որտեղ մենք միասնական ենք՝ լինի 4-րդ դասարանի կրթությամբ հավաքարար, թե մի քանի թեզեր պաշտպանած ակադեմիկոս։ Երբ ուսումնասիրում ես մեր հավաքական հանրային կարծիքն ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքը, գալիս ես մի եզրակացության, որ մենք, մեծ հաշվով, բավականին համեստ ու ոչ պահանջկոտ հանրություն ենք։

Մենք մեր պաշտոնյաներին անիրականանալի պահանջներ չենք ներկայացնում եւ նրանցից մեծ ջանքեր չենք ակնկալում։ Իսկ 2018-ին իշխանության եկած երիտասարդների հանդեպ էլ ավելի հանդուրժող ու բարյացակամ ենք տրամադրված, քանզի մենք ենք նրանց բերել իշխանության, մինչդեռ «ագռավն իր ճտին սեւ չի ասի»։ Իսկ ի՞նչ էր ակնկալում եւ այսօր ի՞նչ է ակնկալում հանրությունն իր իշխանությունից։ Թերեւս, առաջին հերթին այն, որ այսօր, վաղը եւ մի քանի տարի հետո էլ վստահ լինի, որ ազնիվ, նվիրված, երկրի հոգս ու ցավով տառապող մարդկանց է բերել իշխանության։ Մենք հոգնել ենք գող-ավազակների, երեսպաշտների, սեփական ծառը հանրային ծառից առաջ ջրողների զանգվածից։

Սակայն երբ փողոցից իշխանական կաբինետներում հայտնված երիտասարդներն այսօր արդեն չեն բավարարվում մի քանի հարյուր հազար դրամանոց աշխատավարձերով եւ լավ աշխատելու միակ գրավականը համարում են մի քանի միլիոնը, հանրության սիրտը կասկած է ընկնում՝ արդյոք մենք իշխանության ենք բերել նվիրյալների, անշահախնդիրների՞, թե՞ հերթական անգամ խաբվել ենք շողոմ ելույթներին ու ժողովրդին ուղղված սիրո կեղծ խոստովանություններին։ Ինչպե՞ս պատահեց, որ համեստ ապրած այս երիտասարդները թվանոց աշխատավարձերի, ճոխ կյանքի սիրահար դարձան։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ