20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ են հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները քննարկում Արևմուտքից հովանավորվող կազմակերպություններն ու ԶԼՄ-ները. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից մեկը՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի Հայաստան կատարած այցի արդյունքներն են: Այդ մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որը տարածվել է Շոյգուի այցի արդյունքներով:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:
Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին նորագույն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում արտոնյալ պայմաններ և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում տրամադրած օգնության համար:

Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ կապված հարցեր: Այս զորամիավորումը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գտնվելու իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (կնքված 1992 թվականի օգոստոսի 21-ին) և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի (կնքված 1995 թվականի մարտի 16-ին) հիման վրա: Հիշատակված համաձայնագրերի հիման վրա երկու կողմերի ղեկավարությունները ընդունում են համաձայնեցված ռազմաքաղաքական գործողությունների անհրաժեշտությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաև զինված ագրեսիային ադեկվատ և այլ մարտահրավերների արձագանքելու համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտությունը միշտ ընդգծվում է հենց ՀՀ իշխանությունների, այդ թվում գործող կառավարության կողմից: Կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Վերը նշվածի լույսի ներքո զարմանալի չէ, որ 102-րդ ռազմաբազան, բացի իր բուն պարտականությունները կատարելուց, ակտիվ մասնակցություն ունի հանրապետության հասարակական կյանքում: Ռուս զինծառայողներն օգնում են զարգացնել տեղական ենթակառուցվածքը, իրենց ազդեցությունն են ունենում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, անցկացնում են տոնական հասարակական նշանակալի միջոցառումներ:

Միևնույն ժամանակ անհնար է չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրվող» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:

Այս ամենի հետ կապված՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները:

Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ Հայաստանում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և, վերջին հաշվով, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստանն ու Ռուսաստանը», – ասված է ՌԴ դեսպանության տարածած մեկնաբանության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ