29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ տեսլական է կրթության նախարարությունը փոխանցում սերունդներին՝ դուք էլ կարող եք վաղը մյուս օրը մեծանալ եւ որոշել՝ աղջի՞կ եք, թե՞ տղա /տեսանյութ/

ԿԳՆ 20.000.000 դրամ է հատկացրել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանել համար. ի՞նչ է թաքնված այս ֆիլմի քարոզի ետևում. ավանդական արժեքներն ու մանկապղծությունը մեր օրերում:

ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանը զավեշտ է համարում կրթության նախարարության գործողությունները՝ որակելով այն թիկունքից հարված հայ ընտանիքին: Վերջինս համոզված է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կառավարությունն ու հասարակությունը պետք է հայերանսիրություն, հողի, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ սեր եւ հավատ քարոզեն, այլ ոչ թե գիտակցված քանդեն ազգային արժեհամակարգը, որպեսզի արտաքին թշնամու դեմ չկարողանանք պայքարել: Սա անբարոյականություն է, դավաճանություն մեր պետականության նկատմամբ:

Եւ սա անում է կրթության գիտության նախարարությունը: Նախարարություն, որը պատասխանատու է մեր երեխաների դաստիարակության համար, ի՞նչ տեսլական է փոխանցում սերնդին. երեխաներին ներկայացնում են սեռափոխված մարդուն, ասելով՝ «երեխաներ տեսեք՝ ինչ պուպուշ են էս սեռափոխված մարդիկ, նորմալ նայեք նրանց, նրանք սեռը փոխել են, բայց ոչինչ, դուք էլ կարող եք վաղը մյուս օրը մեծանալ եւ որոշել՝ աղջի՞կ եք, թե՞ տղա»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ